Ռոբերտ Հովհաննիսյանը կես միավորով հետ է մնում առաջատարից. «ՖԻԴԵ Օփեն»
СПОРТLondon Chess Classic շախմատային փառատոնի շրջանակներում անցկացվող «ՖԻԴԵ Օփեն» անվանումը կրող միջազգային մրցաշարում տեղի ունեցան 4-րդ տուրի պարտիաները:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մրցաշարի առաջատարների խմբում ընթացող Ռոբերտ Հովհաննիսյանը ոչ-ոքի խաղաց Հնդկաստանի ներկայացուցիչ Մուրալի Կարթիկեյանի հետ: Ոչ-ոքի արդյունք գրանցվեց նաև Ջոն Բարթոլոմյու-Հրանտ Մելքումյան դիմակայությունում, իսկ Դավիթ Միրզոյանն առավելության հասավ Զոլթեկ Տադեուշի նկատմամբ:
Չորս տուրից հետո Ռոբերտ Հովհաննիսյանը վաստակել է 3.5 միավոր, իսկ Հրանտ Մելքումյանն ու Դավիթ Միրզոյանը` 3-ական: Մրցաշարային աղյուսակը գլխավորում են 3 շախմատիստ, ովքեր 4 հնարավորից վաստակել են 4-ական միավոր:
1
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
2
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
3
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
4
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
5
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17



