Հենրիխ Մխիթարյանն ընդգրկվել է Տուրի խորհրդանշական հավաքականի կազմում
СПОРТՖուտբոլի Հայաստանի ազգային թիմի ավագ և «Մանչեստեր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն ընդգրկվել է Պրեմիեր լիգայի տուրի խորհրդանշական հավաքականի կազմում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ESPN-ի կազմած խորհրդանշական հավաքականի կազմում Հենրիխ Մխիթարյանը ներառվել է շնորհիվ «Տոտենհեմ»-ի դեմ «Կարմիր սատանաների» խաղում միակ հաղթական գոլի: «Մինչ պատգարակով դուրս կբերեին խաղադաշտից Մխիթարյանը «Մանչեստեր Յունայթեդ»-ի հիմնական ուժն էր և հաղթական գոլի հեղինակը»,-գրել է պարբերականը:
Անգլիայի առաջնության 15-րդ տուրում «Մանչեստեր Յունայթեդ»-ը սեփական հարկի տակ Մխիթարյանի խփած միակ գոլի շնորհիվ հաղթեց «Տոտենհեմ»-ին: Հայ կիսապաշտպանը նաև վնասվածք ստացավ:
1
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
2
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
3
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
4
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
5
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17



