Թուրքիայում ձերբակալվել է քրդամետ կուսակցության ղեկավար կազմի 198 անձ
МЕЖДУНАРОДНОЕԹուրքիայի իրավապահ մարմինների կողմից ողջ երկրի տարածքում քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության դեմ իրականացվող գործողության շրջանակում ձերբակալվածների թիվը հասել է 198-ի: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:
Գործողությունները գլխավորապես իրականացվել են Ստամբուլում, Անկարայում, Ադանայում, Մանիսայում, Հաքքարիում, Գազիանթեփում և Մերսինում: Ձերբակալվածները գլխավորապես կուսակցության նահանգային կամ գավառային բաժանմունքների ղեկավարներ են կամ կուսակցության ներկայացուցիչ քաղաքապետերը: Նրանց ձերբակալություններն իրականացվում են Քրդական բանվորական կուսակցության (PKK) անդամ լինելու կամ նրանց օգտին քարոզչություն իրականացնելու հիմնավորումներով:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
4
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
5
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17



