ԼՂՀ-ում վիրավորված 2 զինծառայողների վիճակը շարունակում է մնալ միջին ծանրության. Արծրուն Հովհաննիսյան
ОБЩЕСТВОԼեռնային Ղարաբաղի Հանրապետության Մարտունու շրջանում վիրավորված 2 զինծառայողների՝ Քաջիկ Բադալյանի և Կարապետ Միքայելյանի վիճակը շարունակում է մնալ միջին ծանրության:
Այս մասին Tert.am-ին ասաց ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
Հիշեցնենք, որ Ստեփանակերտի հոսպիտալից «Մուրացան» հոսպիտալ էին տեղափոխվել պայմանագրային զինծառայող 24-ամյա Քաջիկ Բադալյանը և ժամկետային զինծառայող 19-ամյա Կարապետ Միքայելյանը։
Զինծառայողներից Կարապետը, որը ժամկետային զինծառայող է, ստացել է գլխի թափանցող վիրավորում, իսկ պայմանագրային զինծառայող Քաջիկ Բադալյանը՝ որովայնի թափանցող, գնդակային վիրավորում, վնասվել են նրա աղիները, ինչպես նաև աջ ազդրը:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты



