Բեռնատարների համար երկկողմանի փակված Լարսի անցակետում 340 ավտոմեքենա է կուտակվել. փակվել է նաև Ստեփանավան-Կաթնաղբյուր ճանապարհը
ОБЩЕСТВОՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն այսօր ժամը 20.00-ի Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն մարդատար ավտոմեքենաների համար՝ անվաշղթաների կիրառման դեպքում, իսկ բեռնատարների համար ավտոճանապարհը երկկողմանի փակվել է:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկացմամբ՝ Լարսի անցակետում այս պահին Վրաստանի կողմից կուտակվել է 340 բեռնատար ավտոմեքենա:
Եղանակային պայմաններից ելնելով փակվել է նաև Ստեփանավան-Կաթնաղբյուր ավտոճանապարհը, դժվարանցանելի է նաև Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհ:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ այս պահի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ առկա է մերկասառույց:
1
Кругом война. А вас вводят в заблуждение. Аршак Карапетян
2
Ucom и Microsoft Innovation Center помогают школьникам развивать навыки кибербезопасности
3
До 25% idcoin-ов при покупке авиабилетов Flyone: Idram&IDBank
4
Новые финансовые навыки на «Давидбекских играх»: Idram&IDBank
5
Центр продаж и обслуживания Ucom в Егварде возобновил работу по
новому адресу — ул. Ереванян, 3/4...



