Չիլիում գրանցվել է 8.2 մագնիտուդով երկրաշարժ
ОБЩЕСТВОՀՀ ՏԿԱԻՆ ՍՊԾ-ից սեպտեմբերի 17-ին` ժամը 08.20-ին, տեղեկություն է ստացվել, որ տեղական ժամանակով ժամը 02.54-ին Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից Չիլիի Հանրապետությունում գրանցվել է 8.2 մագնիտուդով երկրաշարժ, որի ուժգնությունն էպիկենտրոնային գոտում կազմել է 10 բալ: Էպիկենտրոնի աշխարհագրական կոորդինատներն են՝հարավային լայնության 31.570 և արևմտյան երկայնության 71.610: Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 20 կմ խորության վրա:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարությունից, ըստ նախնական տվյալների, երկրաշարժի հետևանքով կա 3 զոհ և 15 վիրավոր, շենքերի և շինությունների մասամբ փլուզումներ:
Հայտարարվել է ցունամիի վտանգ:
1
К сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти факты
2
Как только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через час
3
То что Азербайджан унижает, это вина нашего политического руководства
4
Как были чмошниками , так и остались
5
Сейчас Армения находится в большей зависимости, чем когда-либо



