Աշխարհի ամենաբարձր շենքի տանիքից տեսարանը ցնցել է Instagram-ի օգտատերերին (տեսանյութ)
ВИДЕОԴուբայի գահաժառանգ արքայազն Համդան իբն Մոհամեդ Ալ Մաքթումն Instagram-ի իր էջում զետեղել է տեսագրություն, որը նկարահանվել է աշխարհի աենաբարձր շենքի՝ Դուբայի Բուրջ Խալիֆա երկնաքերի դիտահարթակներից մեկից:
Արքայազնի Instagram-ին բաժանորդագրված է ավելի քան 4 միլիոն օգտատեր, եւ հրապարակումից մի քանի օր անց տեսահոլովակը հավաքել է ավելի քան 900 հազար դիտում: Բաժանորդներին հիացրել է ամպերի մեջ թաղված քաղաքը եւ արաբական աշխարհի «մարգարտի» ճարտարապետական ձեւերի ցնցող բազմազանությունը
Երիտասարդ շեյխի կարողությունը գնահատվում է 18 միլիարդ դոլար: Արքայազնը 34 տարեկան է եւ մինչ այժմ ամուսնացած չէ, ինչը նրան դարձնում է մոլորակի ամենանախանձելի ամուրիներից մեկը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:
1
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян
2
IDBank представит экологические и инновационные инициативы на COP17
3
Тревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст...
4
Я знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак Карапетян
5
Устроили клоунаду чтобы удержаться у власти



