Աշխարհի խոշորագույն ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Նյու Յորքում
ОБЩЕСТВОLufthansa գերմանական ավիաընկերության ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Նյու Յորքում՝ Քենեդիի անվան օդանավակայանում, պայթյուցիկ սարքի մասին հաղորդագրության պատճառով։ Ինչպես հաղորդում է ABC News-ը, օդանավն իրականացրել է Հյուսթոն-Ֆրանկֆուրտ չվերթը։
Տեղեկատվության համաձայն՝ Airbus А380 ինքնաթիռում եղել է 530 ուղևոր, որոնք տարհանվել են։ Օդանավի անձնակազմն արտահերթ վայրէջք կատարելու որոշում է կայացրել այն բանից հետո, երբ ավիաընկերության գրասենյակներից մեկը անանուն զանգ է ստացել, ըստ որի ինքնաթիռում պայթուցիկ սարք կա։
Իրավապահ մարմիններն առայժմ ոչ մի կասկածելի առարկա չեն հայտնաբերել:



1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты



