Իրինա Հարությունյանը Գոռ Հակոբյանի հեղինակած երգի հիման վրա տեսահոլովակ կներկայացնի
ФОТОՇատ շուտով երաժշտասերները կկարողանան տեսնել, թե ինչ է ստացվել «Ֆուլ Հաուս»-ի սիրված դերասան Գոռ Հակոբյանի եւ երգչուհի Իրինա Հարությունյանի համագործակցության արդյունքում: Այն, որ Գոռը Իրինայի համար նոր երգ է հեղինակել, արդեն պատմել ենք: Իսկ այսօր արդեն պարզ է դարձել, որ երգչուհին որոշել է տեսահոլովակ նկարահանել իր նոր ստեղծագործության հիման վրա: Այս մասին Իրինան պատմեց NEWS.am STYLE-ին, ինչպես նաեւ մեզ տրամադրեց բացառիկ լուսանկարներ տեսահոլովակի նկարահանումներից.
««Ու թե մոտենայիր»` այսպես է կոչվում Գոռ Հակոբյանի հեղինակած երգը, որի հիման վրա կներկայացնեմ տեսահոլովակ: Տեսահոլովակի ռեժիսորը Նիկ Էգիբյանն է: Չնայած որեւէ սյուժե չկա ընկած դրա հիմքում` աշխատանքը հետաքրքիր է ստացվել: Որպես գլխավոր հերոս` հանդես է գալիս Էնթոնի Մարտիրոսյանը: Ես ներկայանալու եմ 4 տարբեր կերպարներով»,-ասում է երգչուհին, որն իր կերպարների շուրջ աշխատել է ոճաբան Սրապ Շիրինյանի եւ դիմահարդարներ Ագա Քանքանյանի ու Վարդիկ Նիկողոսյանի հետ:
Իրինան նաեւ տեղեկացրեց, որ իր նոր աշխատանքը եթերում կլինի ամանորյա տոներից հետո:
Ինչ վերաբերում է հեռուստասերիալներում նկարահանվելուն` երգչուհին նոր առաջարկներ ստացել է, սակայն մերժել է դրանք.
«Հրաժարվել եմ նկարահանվելուց, որովհետեւ կերպարն իմը չէր»,-նշեց նա:
Մինչ Իրինայի նոր տեսահոլովակը կլինի եթերում, առաջարկում ենք դիտել, թե ինչպես են անցել նկարահանման աշխատանքները:
Սյունե Առաքելյան
Աղբյուրը՝ NEWS.am STYLE