Թրամփն իր բիզնեսը որդիներին կհանձնի նախքան ԱՄՆ-ի նախագահի պաշտոնն ստանձնելը
МЕЖДУНАРОДНОЕԱՄՆ-ի ընտրված նախագահ Դոնալդ Թրամփը բիզնեսից կհեռանա նախքան իր պաշտոնակալության արարողությունը, որը տեղի Է ունենալու հունվարի 20-ին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, նա հայտնել Է Twitter սոցցանցի իր Էջում:
Իր ակտիվների կառավարումը նա մտադիր Է փոխանցել երկու որդիներին:
«Թեեւ օրենքն ինձ չի պարտավորեցնում դա անել, ես բիզնեսը կթողնեմ մինչեւ հունվարի 20-ը, որպեսզի հնարավորություն ունենամ ամբողջությամբ կենտրոնանալ նախագահի պարտականությունների կատարման վրա,- գրել Է Թրամփը:- Իմ երկու որդիները՝ Դոնը եւ Էրիկը, ինչպես նաեւ մենեջերները կկառավարեն դրանք»:
Թրամփը հավելել Է, որ «ոչ մի նոր գործարք չի կնքելու» որպես պետության ղեկավար պաշտոնավարելու ժամկետի ընթացքում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
4
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
5
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17



