Թուրքիայում ուսուցիչը աշակերտներին ստիպել է լուսանկարվել կախաղանի պարանով
ОБЩЕСТВОՍտամբուլի Բաշաքշեհիր թաղամասի տարրական դպրոցներից մեկում ուսուցիչը հանձնարարել է դասարանի աշակերտներին լուսանկարվելու դիրք ընդունել կախաղանի պարանը ձեռքներում: Ստացված լուսանկարն ուսուցիչը «Արդարություն ենք ցանկանում» գրառմամբ հրապարակել է սոցցանցերում` այդպիսով երկրում մահապատժի վերականգնման կոչ անելով: Ինչպես հ աղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը:
Համացանցում հայտնված լուսանկարը խիստ բացասական արձագանքի է արժանացել, ինչի հետևանքով ուսուցիչը նախ հեռացրել է լուսանկարը, ապա փակել սոցիալական ցանցում իր հաշիվը:
Խնդրի առնչությամբ ընդդիմադիր քեմալական Հանրապետական ժողովրդական կուսակցության պատգամավոր Թունջայ Օզքանը պահանջել է կրթության նախարարությունից հետաքննություն իրականացնել:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
5
Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью Forbes



