Էվա Խաչատրյանը տարեդարձի անակնկալների և Տիգրան Մակարյանի հետ կապի մասին
ФОТОTert.am Life-ը գրում է
«Կայարան» հեռուստասերիալի դերասանուհի Էվա Խաչատրյանն այսօր տոնում է իր 26-ամյակը: Կեսգիշերին դերասանուհուն առաջինը շնորհավորել էհեռուստասերիալի ստեղծագործական կազմը: Tert.am Life-ի հետ զրույցում Էվան նշեց, որ մինչև ուշ գիշեր նկարահանման է եղել:
«Գործընկերներս, իմանալով, որ ծննդյանս օրն է, անակնկալ մատուցեցին: Այնուհետև սկսվեցին շնորհավորական նամակներն ու զանգերը: Հիմնականում այնպիսի ցանկություն չեմ ունեցել, որ մեծ շուքով նշեմ օրը: Ես ավելի հանգիստ եմ վերաբերվում ծնունդ ասվածին. հարազատներ, ընկերներ, անկեղծ շնորհավորանքներ ու ջերմություն: Կարծում եմ՝ ես այն տարիքում եմ, որ հատուկ սպասում չունենամ: Պարզապես ծնունդս ևս մեկ անգամ ուրախանալու առիթ է»,- ասաց Էվան:
Դերասանուհին նշեց, որ տարեդարձի օրերին միշտ աշխատել է. «Նախորդ տարիներին ես ներկայացում ունեի, այս տարի՝ ներկայացման փորձ: Հենց Կամերային թատրոնում փոքր տորթով և խմիչքով կնշենք ծնունդս»:
Էվան ինքն իրեն մաղթեց աշխատանքում նորանոր ձեռքբերումներ, իսկ անձնական կյանքը, ըստ նրա, ինքն իրեն կստացվի:
Ի դեպ, նրա անձնականի մասին վերջերս շատ են խոսում. խոսակցություններ են պտտվում, որ Էվան և դերասան Տիգրան Մակարյանը սիրավեպ ունեն: Դերասանուհուց հետաքրքրվեցինք, թե լուրերն ինչ կապ ունեն իրականության հետ: «Տիգրանն իմ համակուրսեցին է: Միասին գնացել էինք «Երկրաշարժ» ֆիլմը գնահատելու: Ուրիշ ոչինչ չկա»,- հավաստիացրեց Էվան: