Նոնա Թելոյանը` ծննդյան օրը ամուսնությունը գրանցելու և խնջույքի գումարը բարեգործության տրամադրելու մասին
ЛАЙФ Life.panorama.am-ը գրում է
Այսօր դերասանուհի Նոնա Թելոյանը նշում է ծննդյան 25-ամյակը, սակայն այսօրն այսուհետ նրա եւ ամուսնու` դերասան Դավիթ Հակոբյանի համար կրկնակի տոն է լինելու: Life.panorama.am-ի հետ զրույցում Նոնան պատմեց, որ ամուսնու հետ որոշել են ծննդյան օրը իրենց միությունը տեղափոխել փաստաթղթային հարթություն.
«Ես ու Դավիթը զագսավորված չէինք ու որոշեցինք, որ հենց ծննդյանս օրը կկատարենք այդ կարեւոր քայլը, որպեսզի հետո անընդհատ հիշենք ու տոնենք: Միշտ կատակելով ասում էինք` հին ընտանիքների նման, մինչեւ արու զավակ լույս աշխարհ չբերեմ, չենք ամուսնանա, ուստի այսօր մեր «վկան» եղավ մեր որդին` Էդուարդը»,- կատակելով նշեց Նոնան:
Ի դեպ` դերասան ամուսինները մեծ խնջույք չեն կազմակերպի, փոխարենը նախատեսված գումարն այլ կարեւոր միջոցի կծառայեցնեն.
«Քանի որ որդիս դեռ շատ փոքր է, ուստի մեծ խնջույք չենք կազմակերպի, պարզապես տանը ընտանեկան փոքրիկ հավաքույթ կձեռնարկենք: Փոխարենը` մեծ խնջույքի համար նախատեսված գումարը կուղղենք բարեգործության, հենց վաղն էլ այդ հարցով կզբաղվենք»,- ընդգծեց նա:
Խոսելով 25 տարիների ձեռքբերումների ու բացթողումների մասին` Նոնա Թելոյանը նշեց.
«Ինչ խոսք, բացթողումներ եղել են, սակայն դրանք կապված են եղել կարիերայի հետ, իսկ ընտանիքիս հարցում միայն ձեռքբերումներ եմ ունեցել: Երեկ կեսգիշերին ծննդյանս օրը դիմավորեցի որդուս քնեցնելիս, իսկ դրանից ավելի գեղեցիկ ծննդյան օր հաստատ չէր լինի: Ուրախ եմ, որ կողքիս ունեմ ամուսնուս, տղայիս ու հարազատներիս»:
Դերասանուհին ինքն իրեն մաղթում է խաղաղություն.
«Խաղաղությունը թերեւս ամենակարեւորն է, որ մարդուն պետք է: Ուզում եմ խաղաղություն լինի թե ներսումս, թե երկրում: Նաեւ շատ կցանկանամ, որ ապագայում ծննդյանս օրերը նշեմ այսօրվա պես գեղեցիկ` արդեն ոչ միայն Էդուարդով, այլեւ երեխաներով շրջապատված»,- ավարտեց օրվա հերոսուհին:
1
Почему бывший министр обороны «заговорил сейчас»? «Паст».
2
Отныне не «спонтанно», а организованно. «Паст».
3
Пашинян: Вопрос Нагорного Карабаха был решен в 1996 г, просто никто нам об этом не говорил
4
В Ереване прошёл образовательный марафон «ЕАЭС: интеграция и возможности»
5
Безопасная авантюра без «парашюта». «Паст»



