Ֆուտբոլի Հայաստանի Մ-17 հավաքականի մրցակիցը կլինի Թուրքիան
СПОРТՇվեյցարիայի Նիոն քաղաքում կայացավ ֆուտբոլի Եվրոպայի մինչև 17 տարեկանների 2016/2017 թթ. առաջնության էլիտ ռաունդի վիճակահանությունը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Հայաստանի մինչև 17 տարեկանների հավաքականն ընդգրկվեց առաջին խմբում, որտեղ նրա մրցակիցները կլինեն Գերմանիայի, Թուրքիայի և Ֆինլանդիայի հավաքականները: Մրցաշարը կանցկացվի Թուրքիայի Անթալիա քաղաքում: Հանդիպումները կկայանան մարտի 23-ին, 25-ին և 28-ին:
Ընդհանուր առմամբ, 32 երկրների հավաքականներ բաժանվեցին 8 խմբերի: Նրանցից եզրափակիչ մրցաշարի ուղեգիր կնվաճեն խմբերի հաղթողները և երկրորդ տեղ գրաված լավագույն 7 թիմերը: Եզրափակիչ մրցաշարը կկայանա 2017 թ. մայիսի 3-ից 19-ը՝ Խորվաթիայում:
1
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
2
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
3
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
4
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
5
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17



