Բորիս Դեմիրխանյանի բնակարաններն ու ավտոմեքենաները
ЭКОНОМИКАԸնդամենը երեք շաբաթ առաջ ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ նշանակված Բորիս Դեմիրխանյանը դեկտեմբերի 8–ին Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր գույքի և եկամուտների հայտարարագիրը:
Ըստ Դեմիրխանյանի 2016 թ. պաշտոնը ստանձնելու հայտարարագրի՝ նա երկու բնակարան և երկու ավտոմեքենա ունի՝ «JEEP GRAND CHEROKEE 5.2I LIMITED» և «MERCEDES–BENZ ML500» մակնիշի: Պաշտոնյայի փոխառությունները նոյեմբերի 28–ի դրությամբ կազմել են 11 միլիոն 500 հազար դրամ:
Բորիս Դեմրիխանյանի հայտարարագրից իմանում ենք, որ նրա դրամական միջոցներում գերակշռում են արտարժույթով գումարները: Այսպես, նորանշանակ պաշտոնյայի դրամական միջոցները կազմել են 3 միլիոն դրամ և 48 հազար ԱՄՆ դոլար:
Իսկ հունվարի 1–ից մինչև պաշտոնը ստանձնելու օրն ընկած ժամանակահատվածում ստացած եկամուտներն էլ կազմել են 12 միլիոն 500 հազար դրամ, որից 11 միլիոն 500 հազար դրամը աշխատավարձն է, իսկ 1 միլիոնն էլ՝ տրված փոխառությունների դիմաց ստացված տոկոսը:
Նշենք, որ Բորիս Դեմիրխանյանը մինչ այս զբաղեցնում էր Հայաստանում «Ռոստելեկոմ» ընկերության գլխավոր տնօրենի տեղակալի պաշտոնը:
ՔՐԻՍՏԻՆԱ ՏԵՐ–ՄԱԹԵՎՈՍՅԱՆ