Կառավարությունը հաստատեց Թալին-Լանջիկ ճանապարհահատվածի հողերի օտարման և տարաբնակեցման ծրագիրը
ЭКОНОМИКАԿառավարությունն այսօրվա նիստում հաստատեց Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Թալին-Լանջիկ ճանապարհահատվածի հողերի օտարման և տարաբնակեցման ծրագիրը:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը կառավարության նիստում նշեց, որ ծրագիրը կնպաստի Թալին-Լանջիկ հատվածի հողերի օտարման և տարաբնակեցման գործընթացի արդյունավետ, համակարգված իրակացմանը, կապահովի հանրության, այդ թվում' ազդեցության ենթակա անձանց իրազեկումը ծրագրի ողջ գործընթացի վերաբերյալ, ինչը մի կողմից կհանգեցնի ազդեցության ենթակա անձանց իրավունքների իրականացման արդյունավետության բարձրացմանը, մյուս կողմից՝ Հայաստանի Հանրապետության վարկային համաձայնագրով ստանձնած պարտավորությունների պատշաճ կատարմանը:
Ծրագրի իրականացման համար ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությանը կհատկացվի 474 մլն 635 հազար դրամ: