Քանյե Ուեսթը հանդիպել է Դոնալդ Թրամփի հետ (վիդեո)
ФОТОԱյսօր ռեփեր Քանյե Ուեսթը հանդիպել է ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփին։ Հանդիպումը կայացել է Նյու Յորքում՝ Թրամփ աշտարակում։
Հանդիպումից հետո լրագրողների առաջ Թրամփը Քանյեին անվանել է «լավ մարդ» ու ասել, որ իրենք «երկար ժամանակվա ընկերներ են»։
Քանյեն անտեսել է լրագրողների՝ իրեն ուղղված հարցերը ու չի պատասխանել նաև հարցին, թե արդյո՞ք Թրամփի երդմնակալությանը ելույթ է ունենալու։
«Ես հենց հիմա միայն ցանկանում եմ նկարվել»,- ժպտալով ասել է Քանյեն։
«Հոգ տար քո մասին, շուտով կտեսնեմ քեզ»,-ասել է Դոնալդ Թրամփը Քանյեին։
Հիշեցնենք, որ Քանյեն հոսպիտալացումից առաջ իր համերգի ժամանակ ասել էր, որ ինքն ընտրություններին չի մասնակցել, սակայն եթե մասնակցեր, ապա կընտրեր Թրամփին։




1
Еще один миллион бутылок «Джермука» заблокирован по поручению Роспотребнадзора
2
Государственная политика должна объединять общество
3
В «Сильной Армении» прокомментировали возможность визита Зеленского в Ереван
4
Демографический фронт: семья как последний рубеж. Сурен Суренянц
5
Почему апелляционный суд принял к производству все иски, кроме одного? «Паст»



