Արաբական պետությունների լիգան արտահերթ նիստ կանցկացնի Հալեպի իրադրության շուրջ
ОБЩЕСТВОԱրաբական պետությունների լիգան (ԱՊԼ) դեկտեմբերի 15-ին արտահերթ նիստ կանցկացնի կազմակերպության մշտական ներկայացուցիչների մակարդակով՝ քննարկելու Հալեպի իրադրությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Ինչպես լրագրողներին հայտարարել Է տարածաշրջանային կազմակերպության գլխավոր քարտուղարի տեղակալ Հուսամ Զաքին, «Հալեպի վատթարացող հումանիտար իրադրությունը քննարկելու համար հանդիպումը կանցկացվի Քաթարի խնդրանքով»:
Ավելի վաղ ԱՊԼ-ի գլխավոր քարտուղար Ահմեդ Աբուլ Գեյթը հանդես Է եկել հայտարարությամբ, որում նշել Է, թե կազմակերպությունը, «չնայած Հալեպի իրադրության վրա Էապես ազդելու անկարողությանը, շարունակելու Է ուշադրություն հրավիրել սիրիական ժողովրդի տառապանքների վրա եւ շարունակելու Է արյունահեղության դադարեցմանն ուղղված ջանքերը», հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
5
Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью Forbes



