Ոճաբան-վարսահարդար Սվետլանա Գասպարյանը` վարսերի ակտուալ գույների ու տոներին գեղեցիկ սանրվածքների մասին
ФОТОLife.panorama.am-ը ոճաբան-վարսահարդար Սվետլանա Գասպարյանի հետ խոսել է այս ձմռան համար մազերի ակտուալ գույների, ինչպես նաեւ տոնական օրերին հարմարավետ ու գեղեցիկ սանրվածքների մասին:
«Մինչ նորաձեւ սանրվածքներից խոսելը, նախ կցանկանամ նշել տարվա թրենդային մազերի գույների մասին: Այս տարի շատ ակտուալ են մոխրագույնը, կարմիրը, բալի երանգը, սրճագույնը, ինչպես նաեւ շատ արտահայտված ու վառ գազարագույնը եւ անգամ կանաչն ու կապույտը, որոնք հետաքրքիր են դիտվում, երբ մազափնջերին են: Ի դեպ` բավականին նորաձեւ են սեւի եւ կապույտի համադրությունները, որոնք կստիպեն իսկապես տարբերվել հետաքրքիր ոճով»,- նշեց վարսահարդարը:
Անդրադառնալով սանրվածքներին ու մազերի հարդարման միջոցներին` Սվետլանա Գասպարյանը հատկապես ամանորյա օրերին հարմարավետ ու գեղեցիկ լինելու համար մի քանի տարբերակներ առաջարկեց.
«Ամանորին խորհուրդ չի տրվում սանրվածքներ անել, փոխարենը ավելի պրակտիկ են տարատեսակ հարդարումները, որոնք տոնական օրերին կլինեն հարմարավետ ու բնական տեսք կհաղորդեն: Այս շարքում շատ հարմար են հյուսքերը, որոնք համարվում են նաեւ տարվա թրենդը, ընդ որում, նորաձեւ են նաեւ հյուսքերը բացված վիճակում, այդպես բարակ մազերը ավելի խիտ տեսք են ունենում: Շատ նորաձեւ են նաեւ թափթփված, անփույթ կոսերը, որոնք հետաքրքիր են դիտվում ե'ւ ամբողջությամբ հավաքված, ե'ւ կիսաթափված մազերի վրա գագաթի հատվածում փոքր կոսերի տարբերակով»:
Ի դեպ, ոճաբանի խոսքով, այս շարքում ոչ միայն ավանդական եւ ցորենահյուսերն են նորաձեւ.
«Հայազգի Քիմ Քարդաշյանը նորաձեւություն մի տենդենց մտցրեց` խոսքը երկու ցորենահյուսերի մասին է, որը շարունակում է նորաձեւության հարթակին մնալ, սակայն վերջին շրջանում աղջիկների կողմից շատ է սիրվել գունավոր թելերով հյուսքերը, որոնք եւս գրավում են շատերի ուշադրությունը»,- եզրափակեց Սվետլանա Գասպարյանը` տրամադրելով սեփական հարդարման օրինակները: