Թուրքիան հարվածներ է հասցրել Սիրիայի հյուսիսում
МЕЖДУНАРОДНОЕԹուրքիայի զինված ուժերը հայտարարել են Սիրիայի հյուսիսում իրականացվող «Եփրատի վահան» գործողության շրջանակում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դիրքերին նոր հարվածներ հասցնելու մասին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:
Թուրքական կողմի տվյալներով` օդուժի հասցրած հարվածների հետևանքով ոչնչացվել է ԻՊ-ին պատկանող 84 թիրախ, այդ թվում և զենքի պահեստներ ու փոխադրամիջոց:
Թուրքիան Սիրիայի տարածքում 2016 թվականի օգոստոսի 24-ից իրականացնում է «Եփրատի վահան» անունը կրող գործողություն: «Իսլամական պետություն» խմբավորման դեմ պայքարելու պատրվակով թուրքական ուժերը հիմնական հարվածը հասցնում են Սիրիայի քրդերին:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
4
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
5
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17



