Պատանի սամբիստները հաջող են մեկնարկել աշխարհի առաջնությունում
СПОРТԿիպրոսի Լիմասոլ քաղաքում մեկնարկել է Սամբոյի դեռահասների (կադետների) աշխարհի 2016թ. առաջնությունը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ առաջնությանը մասնակցում են Բելառուսի, Վրաստանի, Բուլղարիայի, Կիպրոսի, Ռուսաստանի, Ուզբեկստանի, Ուկրաինայի, Լիտվայի, Լատվիայի, Տաջիկստանի, Ղազախստանի, Ադրբեջանի, Իսրայելի, Ֆրանսիայի, Հունաստանի, Մոլդովայի, Ռումինիայի, Ղրղզստանի, Թուրքմենստանի, ԱՄՆ-ի և Հայաստանի մարզիկները:
Մրցումների առաջին օրը՝ դեկտեմբերի 13-ին, խաղարկվեց մեդալների 10 հավաքածու: Հայաստանը ներկայացնող արցախցի Կարեն Սարգսյանը 42 կգ քաշային կարգում արժանացավ արծաթե պարգևի:
Այսօր՝ դեկտեմբերի 14-ին ասպարեզ կմտնեն Դավիթ Հովհաննիսյանը (46կգ), Դավիթ Իսրայելյանը (55կգ), Սենո Սիրադեղյանը (66կգ) և Ազատ Հակոբյանը (78կգ):
1
Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак Карапетян
2
По новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян»
3
Ни один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак Карапетян
4
Что будет если 102-я российская военная база выйдет из Армении?
5
Всё, что я говорю, оно опирается на факт. Аршак Карапетян



