Չիլիում հզոր երկրաշարժի զոհերի թիվը հասել է 8-ի
ОБЩЕСТВОՉիլիի խաղաղօվկիանոսյան ափերին տեղի ունեցած հզոր երկրաշարժի զոհերի թիվը հասել է 8-ի, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Reuters գործակալությունը։ Ավելի վաղ հաղորդվում էր 5 զոհի մասին։
Չիլիի ՆԳ նախարար Խորխե Բուրգոսը մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել էր, որ ստորգետնյա ցնցումերի պատճառով զգալի վնաս է կրել Կոկիմբո քաղաքի նավահանգիստը։
Երկրաշարժը տեղի էր ունեցել սեպտեմբերի 16-ին ՝ տեղական ժամանակով 19:45-ին: ԱՄՆ երկրաբանական ծառայության տեղեկությունով՝ ստորգետնյա ցնցումների մագնիտուդը կազմել է 8.3, իսկ Չիլիի Ազգային սեյսմոլոգիական ծառայության տվյալներով՝ 8.4: Երկրաշարժի օջախը եղել է Իլյապելից 54 կմ, իսկ երկրի մայրաքաղաք Սանտյագոյից՝ 229 կմ հեռավորության եւ 25 կմ խորության վրա: Առաջին երկրաշարժին հաջորդել են մի քանի թույլ հետցնցում։
1
Лидер Движения «Всеармянский фронт» Аршак Карапетян проведёт пресс-конференцию на тему «События на Ю...
2
А сейчас Алиев требует закрыть АЭС.Браво, господа, аплодисменты
3
Секреты мира финансов в лагере «Айорди»: Idram&IDBank
4
Финансовая грамотность в палаточном лагере Республиканского центра детей и подростков: Idram и IDBan...
5
Новый Samsung Galaxy A27 в рамках специального предложения Ucom «Снова в школу 2026»



