Life.panorama.am-ը գրում է.
Երգիչ Մհերն իր ֆեյսբուքյան էջում խոստովանությամբ է հանդես եկել` այսուհետ փորձելու է չափավոր նվիրվել ու սիրել մարդկանց: Թ՞ե ինչն է Մհերին հիասթափեցրել, ովքե՞ր են դավաճանել ու ի՞նչն է ցավեցրել, Life.panorama.am-ը պարզել է երգչից:
«Իհարկե, անուններ չեմ տա, քանի որ իմ կողմից սխալ կլինի դա: Կարծում եմ, ամեն մեկիս կյանքում էլ գալիս է մի պահ, երբ վերլուծում ես ապրածդ կյանքը: Իմ կյանքի 35-րդ տարում ես որոշեցի խորապես մտածել այդ մասին եւ հետեւություններ անել: Տարբեր խնդիրներից, հարցերից, դրանց լուծումներից, մարդկանց դիրքորոշումից ու անկախ կապիկի տարուց` նրանց կապիկությունից հետո հետո ժամանակի ընթացքում որոշ բաներ եմ պարզել: Ի դեպ` ուրախ եմ, որ ավարտվում է կապիկի տարին` իր տեղը զիջելով բարեհաջողության աքլորի տարուն,- նշեց Մհերն ու շարունակեց.
«Ապրածս տարիներից ու վերլուծություններիցս հետո ինքս ինձ համար վերջնագիր դրեցի` մեկ քայլ առաջ շարժվել, փոխվել, այլեւս անմնացորդ չնվիրվել, հետեւել դիմացինիս խոսքին ու գործին: Սա անելու եմ` չչարանալով, նաեւ տարբերակելով մարդկանց, հասկանալ, թե ում կարելի է նվիրվել, ում` ոչ: Պետք է գտնել ոսկե միջինը, որի գաղափարը շատ եմ սիրում: Ի դեպ` ես գնահատում եմ մարդկանց վարվեցողությունը, այլ ոչ թե ամպագորգոռ բառերը»:
Երգիչը նշեց, որ վերջին տարիներին հաճախ է դավաճանության զոհ դարձել.
«Իհարկե, ցավոք, բայց վերջին տարիներին ընկերության գաղափարի մեջ հաճախ բախվեցի դավաճանության, բայց ես արդեն սովոր եմ, անգամ հաճախ ինձ եմ մեղադրում, որ շատ եմ թույլ տվել ինձ մոտենալ: Յուրաքանչյուր մարդ պետք է սահմանազատի այն հատվածը, որից այն կողմ չի թողնի մուտք գործել իր տիրույթ: Շատ կարեւոր է զգալ այդ գիծը, որի հարցում գուցե շատ եմ սխալվել, բայց Փառք Աստծո, հիմա սովորել եմ»,- ընդգծեց նա:
Ի դեպ` այսուհետ Մհերը նոր բիզնեսով կզբաղվի.
«Հետաքրքիր բիզնես եւ իմջային նախագիծ ենք սկսել Պռոշյանի կոնյակի գործարանի հետ համատեղ: Այսուհետ ես ունեմ իմ անվանական տակառը: Դեռեւս 35 տարեկան կոնյակի 35 օրինակ է արտադրվել, սակայն արդեն իսկ պայամանավորվածություններ կան, որպեսզի բիզնես նախագիծ սկսենք ու իմ անվանական կոնյակը նաեւ վաճառքում լինի: Այնպես որ, ուրախ կլինեմ, որ իմ աշխատանքները գնահատողների տանը Ամանորին նաեւ իմ անվանական` «Mger Armenia» կոնյակը լինի»,- ավարտեց երգիչը: