ՌԴ կառավարությունը Պուտինին կուղարկի ԵԱՏՄ Մաքսային օրենսգրքի ստորագրման առաջարկություն
МЕЖДУНАРОДНОЕՌուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը ստորագրել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին Եվրասիական տնտեսական միության Մաքսային օրենսգրքի մասին պայմանագրի ստորագրման առաջարկություն ներկայացնելու հրամանագիր: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, համապտասխան փաստաթուղթը ստորագրվել է դեկտեմբերի 13-ին և հրապարակվել իրավական տեղեկատվության պորտալում:
Փաստաթղթի նախագիծը հավանության էր արժանացել նոյեմբերին Մոսկվայում տեղի ունեցած ԵԱՏՄ կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստում: Դեկտեմբերի սկզբին Պուտինը Եվրասիական հանձնաժողովի նախագահ Տիգրան Սարգսյանի հետ հանդիպմանը հայտարարել էր, որ ԵԱՏՄ Մաքսային օրեսգիրքը նախատեսվում է հաստատել դեկտեմբրի 26-ին Սանկտ Պետերբուրգում կայանալիք ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստում:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
4
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
5
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17



