Ереван, 26.Октябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Համաշխարհային աստղեր, ովքեր նախընտրել են ռուս գեղեցկուհիների (լուսանկարներ)

ЛАЙФ

Համաշխարհային աստղեր, ովքեր իրենց կողքին նախընտրել են տեսնել ռուս գեղեցկուհիներին: Նրանք սովորում են ռուսերեն, մեծ հաճույքով ուտում են բորշ և խենթանում են պելմենիի համար: Սակայն ոչ բոլոր աստղերն են կարողացել դիմակայել ժամանակի և հանդուրժողականության սինդրոմին և հասցրել են արդեն բաժանվել:

Էդրիան Բրոուդի և Լարիսա Տյակա

Սլավոնական հոգու խորհրդավոր երկրպագուների ցուցակն ավելացել է հոլիվուդյան դերասան և պրոդյուսեր, Օսկարի և Սեզարի մրցանակակիր «Դաշնակահարը» ֆիլմի սիրված հերոս Էդրիան Բրոուդիով, ում ընկերուհին ռուս մոդել Լարիսա Տյական է: Կաննի 67-րդ կինոփառատոնին նա ներկայացավ Տյակայի հետ, ով ծնվել է Մոսկվայում, սակայն երկար տարիներ է, ինչ ապրում է Մոնակոյում:

41-ամյա հայտնի դերասանը հանդիպում է ռուս մոդելի հետ արդեն մեկ տարի, ինչը խոսում է լուրջ զգացմունքների մասին:

Միկի Ռուրկ և Անաստասիա Մակարենկո 

Միկի Ռուրկի նոր սերը` գեղեցկուհի Անաստասիա Մակարենկոն, նրան «վերածնունդ» տվեց: Այսպես է խոսում հայտնի դերասանն իր սիրելի ընկերուհու մասին: 61-ամյա արտիստն ամուսնանալու է 27-ամյա ռուս մոդել Անաստասիա Մակարենկոյի հետ, ում հետ հանդիպում է արդեն շուրջ 4 տարի:

Հիմա Միկին պատրաստ է նոր վիրահատության, քանի որ արտիստի և նրա նոր սիրելիի միջև տարիքային հսկայական տարբերություն կա՝ 34 տարի: Այդ պատճառով հարսանիքից առաջ (Ռուրկն Անաստասիայի համար արդեն մատանի է գնել) դերասանը որոշել է երիտասարդանալ: Մակարենկոն Միկիի երրորդ կինն է դառնալու. մինչ այդ նա ամուսնացած է եղել Դեբորա Ֆոյերի և Քերրի Օտիսի հետ: Օրերս պապարացցիները Ռուրկին և Մակարենկոյին տեսել են զարդերի խանութում: Հավանաբար, Ռուրկը որոշել է Անաստասիային ամուսնության առաջարկ անել:

Նատալյա Վոդյանովա և Անտուան Առնո 

Վերջերս Նատալյա Վոդյանովան ունեցավ չորրորդ երեխային: Ռուս սուպերմոդելը և իր ընկերը` ֆրանսիացի գործարար Անտուան Առնոն, իրենց տղային կոչեցին Մաքսիմ: Հայրը երեխայի ծնունդից հետո կիսվեց իր զգացումներով սոցիալական ցանցերում և խոստովանեց, որ շատ է անհանգստանում:

«Ես հուսով եմ, որ երեխան կժառանգի մոր արտաքինն ու հոր հումորի զգացումը»,- գրել է նա:

Խոսակցությունները Վոդյանովայի և Առնոյի սիրավեպի մասին հայտնվեցին 2011 թվականի ամռանը, սակայն հաստատվեցին ավելի ուշ՝ 2012 թվականին, երբ զույգը պաշտոնականացրեց իրենց հարաբերությունները:

Աննա Կուռնիկովա և Էնրիկե Իգլեսիաս

Աննա Կուռնիկովայի և Էնրիկե Իգլեսիասի սիրո պատմությունն ունի 13 տարվա պատմություն: Շատ անգամ է այս զույգը բաժանվել և միացել, սակայն աժմ կարծես թե նրանք որոշել են հստակեցնել իրենց հարաբերությունների հետագա ընթացքը: 32-ամյա Կուռնիկովան որոշել է այլևս չսպասել 38-ամյա Իգլեսիասի ամուսնության առաջարկին, իսկ Էնրիկին էլ հայտնել էր, որ չի պատրաստվում ամուսնանալ Կուռնիկովայի հետ ոչ հիմա և ոչ էլ հետո:

Աննա Կուռնիկովան և Էնրիկե Իգլեսիասը ծանոթացել են 2002-ին` «Escape» երգի տեսահոլովակի նկարահանումների ժամանակ: Մի քանի ամիս անց նրանք սկսել են միասին ապրել: Հիշեցնենք, որ Կուռնիկովան թենիսի Ավստրալիայի Բաց առաջնության կրկնակի հաղթող է: Էնրիկե Իգլեսիասը մի քանի անգամ Grammy-ի, American Music Awards-ի, Billboard-ի, World Music-ի մրցանակակիր է դարձել: Նա թողարկել է ավելի քան 40 երգ և 9 ալբոմ, որոնք 227 անգամ ոսկե են ճանաչվել, 116 անգամ՝ պլատինե: Իսկ նրա ձայնասկավառակների վաճառքի թիվը շուրջ 100 միլիոն է:

Ֆերնանդո Ալոնսո և Դարյա Կապուստանա

Իսպանացի ավտոարշավորդ, «Ֆորմուլա 1»-ի կրկնակի չեմպիոն Ֆերնանդո Ալոնսոն խենթի պես սիրահարվել է ռուս մոդել Դարյա Կապուստանային: Երբ միջոցառումներից մեկի ժամանակ լրագրողները հարցրել են ռուս գեղեցկուհուն իր և Ֆերնանդոյի հարաբերությունների մասին և արդյո՞ք նրանք պատրաստվում են ամուսնանալ, Դարյան պատասխանել է.

«Ֆերնանդոն իմ կյանքի տղամարդն է: Ես ուզում եմ նրանից երեխաներ ունենալ և ամուսնանալ: Նա հիանալի, բարյացակամ և պրոֆեսիոնալ մարզիկ է»,-ասել է Դաշան' այդպես էլ հստակ պատասխան չտալով:

Ջիմ Քերի և Անաստասիա Վիտկինա

Հոլիվուդի կատակերգակ դերասան Ջիմ Քերին սիրային հարաբերությունների մեջ է ռուս ուսանողուհի Անաստասիա Վիտկինայի հետ: Շիկահերին, ում ամերիկյան մամուլն անվանում էր «գաղտնի անծանոթուհի», Քերին խլել է իր ընկերոջից՝ Դևիդ Շունմեյքերից:

Նշվում է, որ Վիտկինան ուսանողուհի է և բնակվում է Նյու Յորքում, սակայն նրա տարիքի մասին չի հաղորդվում: Հրատարակության համաձայն' Քերին ու Վիտկինան սկսել են հանդիպել անցյալ տարվանից, երբ հինգ տարվա ընկերությունից հետո 49-ամյա դերասանը բաժանվեց Playboy ամսագրի ֆոտոմոդել Ջենի Մաքարթիից:

Ինչպես հայտնում է թերթը, ռուս ուսանողուհին այժմ ստիպված է շատ ժամանակ տրամադրել Նյու Յորքից Լոս Անջելես և հակառակ ուղղությամբ չվերթներին' ընկերոջը տեսնելու համար: Ներկայիս հարաբերությունները, սակայն, չեն խանգարում կատակերգակ դերասանին սեր խոստովանել նաև իգական սեռի այլ ներկայացուցիչների. դերասանն իր պաշտոնական կայքէջում սիրո խոստովանություն է արել հոլիվուդյան 23-ամյա դերասանուհի Էմմա Սթոունին:

Ադամ Լևի և Աննա Վյալիցինա

2010-2012թթ. Ադամը հանդիպում էր «Victoria's Secret»-ի մոդելներից Աննա Վյալիցինայի հետ: Սակայն 2012թ. «People» ամսագրին տրված հարցազրույցում Աննան նշել է, որ նրանք այժմ պարզապես լավ ընկերներ են: Ինչ վերաբերում է Ադամի անձնական կյանքին, ապա նշենք, որ չնայած նա իր ընկերուհուն նվիրեց «Songs about Jane» ալբոմը, սակայն նրանք այդպես էլ չմիացան:

1995թ. Ադամն ու իր դպրոցական ընկերները որոշում եմ զբաղվել երգարվեստով և խումբ են կազմում, որն այսօր հայտնի է ամբողջ աշխարհում: «Maroon 5»-ը 1995 թ-ին այլ անվանում ուներ' «Kara's flowers», քանի որ խմբի 4 դպրոցական ընկերներն էլ սիրահարված էին Կառա անունով մի աղջկա:

Մել Գիբսոն և Օքսանա Գիբսոն

Հոլիվուդյան դերասան և ռեժիսոր Մել Գիբսոնի սիրո պատմությունը նման է հեքիաթի, սակայն մի փոքր դաժան ավարտով: Օքսանա Գիբսոնը նրան պարգևեց աղջիկ և կարծես թե նրանց սիրո պատմությունը պետք է շարունակվեր, սակայն 2010 թվականի հանվարի 6-ին Մելը հարձակվում է Օքսանայի վրա և ծեծում իր ռուս սիրուհուն: Արդյունքում` բաժանություն:

Նշենք, որ 53-ամյա Մել Գիբսոնն ունի յոթ երեխա իր նախկին կնոջից՝ Ռոբինից, ում հետ ապրել է շուրջ 28 տարի։ Իսկ ապրիլ ամսին Գիբսոնը Ռոբինին ապահարզանի հայտ էր ներկայացրել։ 39-ամյա Օքսանա Գրիգորևան որդի ունի դերասան Թիմոթի Դալթոնից։

Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира