Ереван, 05.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Համագործակցությունը, երկխոսությունը մշտապես գերադասել է առճակատումից. Կարեն Բոթոյան

ИНТЕРВЬЮ

ԱԺ պատգամավոր Կարեն Բոթոյանի հարցազրույցը…

 -Պարո´ն Բոթոյան, նախընտրական զարգացումները, կարծես, նոր փուլ են թևակոխել: Որոշ ուժեր նախագահական կառավարման համակարգից խորհրդարանականին անցնելու օրակարգ են առաջ քաշում: Ըստ Ձեզ, Հայաստանի քաղաքական համակարգի համար նման անցում կատարելու անհրաժեշտություն կա՞:

–Շատ կարևոր է,  որպեսզի ցանկացած ընտրությունից առաջ քաղաքական ուժերը հանդես գան հստակ օրակարգով: Սակայն, միևնույն ժամանակ պետք է հասկանալ, թե առաջարկվող օրակարգը, փոփոխությունները ինչ նպատակ են հետապնդում և արդյունքում  ինչի  կարող են հանգեցնել: Կարծում եմ ցանկացած փոփոխություն, այդ թվում քաղաքական, պետական կառավարման համակարգում չպետք է լինի կտրուկ: Մենք չպետք է դեռևս լիարժեք չօգտագործած այս համակարգի հնարավորությունները, անցում կատարենք այլ` Հայաստանում դեռևս չփորձված համակարգի: Եթե մեզ մոտ  անհրաժեշտություն առաջանա անցում կատարել խորհրդարանական կառավարման  համակարգին, ապա այն պետք է լինի դինամիկ և սահուն: Մյուս կողմից հարց է առաջանում , արդյոք  խորհրդարանական համակարգը կլուծի մեզանում առկա խնդիրները: Եթե մենք դիտարկում ենք ժամանակակից ժողովրդավարական կառավարման համակարգերը, օրինակ` նախագահական համակարգը ԱՄՆ-ում, կիսանախագահականը Ֆրանսիայում, խորհրդարանականը Արևմտյան Եվրոպայի մի շարք այլ երկրներում, ապա կտեսնենք, որ բոլոր համակարգերը այս երկրներում կայացած են, և արդյունավետ, ուստի նույն հաջողությամբ կարող ենք պնդել, որ կարելի է անցնել նախագահական այլ ոչ թե խորհրդարանական համակարգին: Կարծում եմ, նման պարզունակ և արհեստական մոտեցում չպետք է ցուցաբերվի, երբ  խոսքը  գնում է, հատկապես, պետության կառավարման համակարգի արմատական փոփոխությանը` այլապես կձախողենք ամբողջ պետականաշինության  գործընթացը և հետագա բարեփոխումները:

-Պարո´ն Բոթոյան, ՕԵԿ-ի դիրքորոշումը կարծես պարզ է` կապված նախագահական ընտրությունների հետ:Ինչո՟ւ են մյուս ուժերը դժվարանում իրենց կողմնորոշուներում և հնարավոր է, նախագահական ընտրությունների համատեքստում, ՕԵԿ ավելի լայն համագործակցությունը այլ` ոչ կոալիցիոն ուժերի հետ:

– «Օրինաց Երկիր» կուսակցությունը համագործակցությունը, երկխոսությունը մշտապես գերադասել է առճակատումից: Մեր գաղափարական հենքի և դիրքորոշումների շրջանակներում, եթե կլինեն համագործակցության եզրեր, ապա, կարծում եմ  դրանք անպայման կօգտագործվեն: Այո, «Օրինաց Երկիր» կուսակցությունը դեռևս 2008 թվականին արտահայտել է հստակ քաղաքական դիրքորոշում, որը 2011թ-ին վերահաստատել է կոալիցիոն հուշագրի ստորագրմամբ: Մեր կողմից արտահայտված ցանկացած դիրքորոշում և ստորագրված ցանկացած համագործակցության փաստաթուղթ խիստ պատճառաբանված է և ինքնանպատակ չէ: Մենք հարգում ենք մեր ստորագրությունը և հավատում ենք մեր կողմից տարվող քաղաքական գծի արդյունավետությանը: Այո՛, 2008, 2011թթ-ին և այսօր էլ մենք ասում ենք, որ առաջիկա նախագահական ընտրություններին պաշտպանում ենք գործող նախագահ Սերժ Սարգսյանի թեկնածությունը, որ ՕԵԿ-ը Սերժ Սարգսյանի կողքին է: Իսկ մյուս քաղաքական ուժերի և գործիչների կողմնորոշումների վերաբերյալ մեկնաբանություններից ևս զերծ կմնայի` համարելով դա այդ քաղաքական ուժերի որոշելիք հարցը:

–Ինչպես գիտենք առաջիկայում և´ Հայաստանում, և´ Ադրբեջանում նախագահական ընտրություններ են, ըստ Ձեզ ինչպե՟ս այն կազդի ԼՂՀ հակամարտության վրա և ինչպե՟ս եք տեսնում արցախյան խաղաղ կարգավորման գործընթացը Սաֆարովի դեպքից հետո:

-Կարծում եմ, անկախ նրանից, թե ինչ գործընթացներ են ընթանում, մեզ համար չափազանց կարևոր է կայունության ապահովումը: Պետք է բոլորիս ջանքերը ուղղվեն ոչ ցանկալի զարգացումներից խուսափելու ուղղությամբ, որը կարող է, բնականաբար, իր բացասական ազդեցությունը ունենալ ղարաբաղյան կարգավորման գործընթացի վրա: Ինչ վերաբերում է Ադրբեջանին, ապա կարծում եմ, որ Ալիևյան կլանը ներքին քաղաքական դիվիդենտներ շահելու համար կարող է օգտագօրծել ղարաբաղյան կոնֆլիկտը` կազմակերպելով որոշակի սադրիչ գործողություններ շփման գծում: Սակայն համոզված եմ, որ հայկական կողմը ինչպես նախկինում, այնպես էլ հիմա արժանի պատասխան կտա Ալիևի ցանկացած արկածախնդրության: Ադրբեջանական կողմի նմանատիպ բոլոր քայլերը, այդ թվում մարդասպանին հերոսացնելու ցինիկ վարքագիծը ուղղված են արցախյան խնդրի խաղաղ կարգավորման գործընթացի, բանակցությունների ձախողմանը և այլ ձևաչափեր տեղափոխելուն: Կարծում եմ Հայաստանը և Արցախը չպետք է  նպաստեն Ադրբեջանի այս ցանկության իրականացմանը: Բանակցությունները ԼՂՀ հակամարտության կարգավորման միակ ճանապարհն է: Սա ոչ միայն մեր, այլև այս խնդրի կարգավորման գործընթացում ներգրավված պետությունների և միջազգային կառույցների դիրքորոշումն է:

Հետևաբար մենք չպետք է տուրք տանք Ադրբեջանի ցանկություններին և  շարունակենք բանակցությունները Մինսկի խմբի ձևաչափում:

–Պարո´ն Բոթոյան, Դուք մեծամասնական ընտրակարգով ընտրված պատգամավոր եք, ԱԺմշտական   հանձնաժողովներում տեղի ունեցան 2013  թվականի  բյուջեի   նախագծիքննարկումները, ի՟նչ առաջարկներ է արել «Օրինաց երկիր» խմբակցությունը ևմասնավորապես Դուք` կապված այն տարածաշրջանի հետ, որտեղից դուք ընտրվել եք:

  -Այո´, մենք մասնակցել ենք բյուջետային քննարկումներին  և ունենք  մի շարք առաջարկներ: «Օրինաց երկիր» խմբակցության առաջարկները վերաբերում են գիտության, կրթության, առողջապահության, համայնքային ենթակառուցվածքների բարելավման և այլ խնդիրներին:

Ինչ վերաբերում է ինձ, ապա պետք է նշեմ, որ իմ կողմից արված առաջարկները շուրջ մեկ տասնյակ են, որոնք վերաբերում են իմ ընտրատարածքի բնակավայրերի դպրոցաշինության, ճանապարհների բարելավման,  գազաֆիկացման, բազմաբնակարանային շենքերի վիճակի բարելավման և այլ խնդիրներին: Հուսով եմ կառավարությունը կընդունի այդ առաջարկները և լուծում կտրվեն մեր կողմից բարձրացված հարցերին:

ԱԺ պատգամավոր Կարեն Բոթոյանի հարցազրույցը   REPLIK.am-ին`

Поздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня разведчикаUcom и Республиканский союз работодателей Армении подписали меморандум о сотрудничестве Оформи карту Visa Digital от Юнибанка для покупок и переводов Ucom — генеральный спонсор 21-й Международной олимпиады по микроэлектронике IDBank и Idram провели курс по финансовой грамотности для юных шахматистовUcom поддерживает Silicon Mountains 2026, содействуя развитию инноваций и технологий IDBank впервые выпустил купонные бессрочные облигацииКак были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри