Ереван, 31.Октябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Հալեպում սիրիական բանակի տեղակայումը պատնեշ է Թուրքիայի առաջխաղացման համար. Ռուբեն Սաֆրաստյան

ОБЩЕСТВО

 Հալեպում սիրիական բանակի տեղակայումը նշանակում է պատնեշ Սիրիայի տարածքում Թուրքիայի առաջխաղացման համար: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը` անդրադառնալով Հալեպի ազատագրմանը, Մերձավոր Արևելքում տեղի ուն եցող վերջին զարգացումներին:

-Պարոն Սաֆրաստյան, սիրիական կոնֆլիկտի վրա ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ Հալեպի ազատագրումը:

-Ես կարծում եմ, որ Հալեպի ազատագրումը կարող է լինել մի այնպիսի իրադարձություն, որը կփոխի Սիրիայում տեղի ունեցող զարգացումների ընթացքը: Հալեպը կարևոր ռազմավարական նշանակություն ունեցող կենտրոն է, և այն, ըստ էության, ազատագրված է  ջիհադականներից: Դա նշանակում է, որ Հալեպի ազատագրումը Սիրիայի իշխանությունների համար ոչ միայն մեծ հաղթանակ է ռազմական տեսանկյունից, այլև այն կարևոր նշանակություն ունի  բարոյահոգեբանական առումով: Ստացվում է, որ սիրիական բանակը կարողանում է իր ազդեցությունն ամբողջությամբ տարածել երկու խոշոր քաղաքների վրա մայրաքաղաք Դամասկոսի և Հալեպի:

Այստեղ պետք է մի հանգամանքի վրա ևս կանգ առնել: Սիրիական բանակի տեղակայումը Հալեպում, նշանակում է պատնեշ Սիրիայի տարածքում Թուրքիայի առաջխաղացման համար:  

-Հալեպի ազատագրումն ի՞նչ նշանակություն ունի տեղի հայ համայնքի անվտանգության տեսանկյունից:

-Ես կարծում եմ, որ հնարավորություն կստեղծվի վերականգնելու այն հայկական կյանքը, որ կար մինչ այս իրավիճակը:

-Երբ  Հալեպի ազատագրման գործընթացը սկսվեց, Մոգերինին հայտարարեց, որ սիրիական իշխանությունների կողմից Հալեպի ազատագրումը լուրջ նշանակություն ունենալ չի կարող: Այսինքն` դա խնդիր չի լուծելու: Ի՞նչ կասեք Արևմուտքի նման արձագանքի մասին:

-Հասկանալի է, որ Արևմուտքը փորձելու է այս իրադարձության նշանակությունն ամեն կերպ թուլացնել: Ես դրանում չեմ կասկածում: Չնայած դրան, պետք է հաշվի առնել այն հանգամանքը, որ Հալեպի ազատագրումը նշանակում է, որ Ասադի իշխանությունը, Ասադի կառավարման տարածաշրջանն ընդլայնվում է: Դա նշանակում է, որ նա ավելի է ամրապնդում իր դիրքերը որպես գործիչ, որը շատ կարևոր դերակատարում կունենա խաղաղ կյանքի անցնելու շրջանում:

Այնպես որ, որքան էլ հայտարարություններ անեն Արևմուտքից, ձգտեն այս կարևոր իրադարձության նշանակությունը թուլացնել, շարունակել այն քաղաքականությունը, որի նպատակն էր Ասադին դուրս մղել Սիրիայի քաղաքականությունից, կարծում եմ, որ Հալեպի ազատագրումով, մեկ անգամ ևս երևում է, որ այդ քաղաքականությունը կարճաժամկետ էր և սխալ: Չի կարելի է պատկերացնել Սիրիայի անցումային շրջանն առանց Ասադի:

Իհարկե, Սիրիայի 40 տոկոսն է գտնվում կառավարության ձեռքում, դեռ երկար ժամանակ կպահանջվի, որ Սիրիան ազատագրվի ջիհադականներից: Ամեն դեպքում կարևորն այն է, որ երկու խոշորագույն քաղաքները գտնվում են Սիրիայի կառավարության ձեռքում:

-Պարոն Սաֆրաստյան, դուք խոսեցիք Թուրքիայի առաջխաղացումը կանխելու մասին: Օրերս Թուրքիայում  հերթական ահաբեկչությունն էր, որի պատասխանատվությունը ստանձնեցին քրդերը: Սա կարո՞ղ է պատճառ լինել թե Սիրիայում, թե Թուրքիայում  Էրդողանի` քրդերին ուղղված քաղաքականության խստացման համար:

- Ակնհայտ է, որ Սիրիայում թուրքական նպատակներից մեկը քրդական շարժմանն ամեն կերպ խոչընդոտելն է: Բայց ես համոզված եմ, որ Թուրքիայում տեղի ունեցած ահաբեկչությունն առաջին հերթին իշխանությունները կօգտագործեն հենց տեղի քրդական կազմակերպություններին ուժեղ հարված հասցնելու համար: Նույնիսկ այնպիսի կազմակերպություններին, որոնք քաղաքական են, հասարակական են ու նման ահաբեկչությունների հետ ոչ մի կապ չունեն: Եվ մենք տեսնում ենք, որ Թուրքիայում ճնշումների էլ ավելի մեծ ալիք բարձրացավ` ուղղված քրդերի դեմ:

Ինչ վերաբերում է Սիրիային, ապա ես չեմ կապում Սիրիայում Թուրքիայի քաղաքականությունը այս ահաբեկչության հետ: Ես կարծում եմ, որ Թուրքիան կշարունակի իր ռազմավարական նպատակներից մեկը` Սիրիայում քրդական շարժումը ճնշելը: Այդուհանդերձ, չմոռանանք, որ Թուրքիայի գլխավոր նպատակն է ամեն կերպ հնարավորություն ունենալ ներազդելու Սիրիայում անցումային շրջանում տեղի ունեցող իրադարձությունների վրա: Կփորձի այնպիսի ազդեցություն ունենալ Սիրիայի վրա, որ այն երբեք չվերականգնվի որպես աշխարհաքաղաքական միավոր:    

IDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствами