Ժաննա Ֆրիսկեի քույրը ցուցադրել է երգչուհու հուշարձանը՝ քանդակագործ Լեւոն Մանուկյանի աշխատանքը
ФОТОԺաննա Ֆրիսկեի կրտսեր քույրը՝ Նատալյան, ցույց է տվել, թե ինչ տեսք ունի հանգուցյալ երգչուհու հուշարձանը եւ ինչպես են ընթանում դրա պատրաստման աշխատանքները։
Life-ի փոխանցմամբ, երգչուհու հուշարձանը շուտով կտեղադրվի Մոսկվայի Նիկոլո- Արխանգելսկի գերեզմանոցում՝ Ժաննայի գերեզմանի կողքին։ Երգչուհու ընտանիքի խոսքով, քանդակի ստեղծման աշխատանքները վաղուց են սկսվել, իսկ հիմա արդեն եզրափակիչ փուլում են։

Լուսանկարում երեւում է, որ էսքիզը բարձր ճշգրտությամբ է արված՝ Ֆրիսկեի դեմքը մանրակրկիտ վերստեղծված է։

Հուշարձանի բարձրությունը 170 սմ է։ Քանդակի հեղինակներն են Լեւոն Մանուկյանն ու Իվան Վոլկովը։ Այս պահին քանդակագործները արդեն սկսել են ներկապատել իրենց քանդակը։
Աղբյուրը՝ NEWS.am STYLE
1
Выполняя требования агрессора, мира не достичь. Аршак Карапетян
2
IDBank представляет новую карту Mastercard World с преимуществами для путешествий и специальной акци...
3
Moody’s изменило прогноз по рейтингам IDBank на позитивный
4
Армения оказалась на грани исторической катастрофы․ Аршак Карапетян
5
Бывшие руководители Словакии требуют от Никола Пашиняна прекратить политические преследования и давл...



