Հայ հայտնիների ամենաքննարկված հարսանեկան զգստները 2016-ին
ФОТО2016 թվականին մի շարք հայ հայտնիներ եկեղեցում իրար հավերժ սիրելու խոստում են տվել: Նրանք իրենց կարևորագույն օրերից մեկը հարազատների և ընկերների հետ իսկական տոն են դարձրել:
Թերևս, հարսանիքի օրը, հատկապես, աղջկա համար ամենանշանակալի օրերից մեկն է: Հարսանեկան շքեղ և գեղեցիկ զգեստը բոլոր հարսնացուների երազանքն է։
Tert.am Life-ը ներկայացնում է 2016-ին ամուսնացած հայ հայտնիների հարսանեկան զգեստները, որոնք բավականին քննարկվել են:
Գոհար Գասպարյան
«Եվրատեսիլի» հայկական պատվիրակության ղեկավար, հայտնի հեռուստահաղորդավար Գոհար Գասպարյանն ամուսնացել է «ԼեգալԼաբ» իրավաբանական գրասենյակի բաժնետեր, «Ծիրանի» մշակութային ցանցի ղեկավար Նարեկ Վան Աշուղաթոյանի հետ։ Զույգի պսակադրությունը տեղի է ունեցել հունիսի 19-ին` Երևանի Սուրբ Զորավոր եկեղեցում:
Արման Նշանյան
Օգոստոսի 7-ին դերասան, օպերային երգիչ Արման Նշանյանը և նկարիչ-դիզայներ Վիկան միմյանց հավերժ սիրելու խոստում են տվել Սաղմոսավանքում, փոխանակվել ամուսնական մատանիներով, իրականացրել գեղեցիկ հարսանեկան ֆոտոշարք: Հարսնացուն ընտրել է Ֆաինա Հարությունյանի հարսանեկան զգեստ:
Թամար Կապրելյան
«Եվրատեսիլ 2015»-ին Հայաստանը ներկայացրած «Genealogy» խմբի անդամ Թամար Կապրելյանը ամուսնացել է լիբանանցի Քրիս Սթենգի հետ։ Հարսնացուն կաթնագույն, նուրբ հարսանեկան զգեստ էր ընտրել: Զգեստի հեղինակը Մոնիք Լուեն է:
Լիլու
Երգչուհի Լիլուն ամուսնացել է հունվարին: Երգչուհին այդ առթիվ իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Իմ հավատարիմ երկրպագուներ, իմ աշխատանքը սիրող ու գնահատող մարդիկ... գիտեք՝ինչքան կարևոր է ինձ համար Ձեր սերն ու գնահատականը առանց որի ես պարզապես չէի լինի։ Բայց որքան էլ մենք նվիրվենք մեր աշխատանքին՝ գալիս է ի վերջո այն պահը, երբ ընտանիք կազմելը դառնում է առաջնային կարևորություն։ Ես երջանիկ եմ, ու վերջապես կարող եմ ասել՝ «Հանդիպել է սիրտս, հանդիպել է, նա իր կեսին գտել է...»։ Բոլոր միայնակ սրտերին մաղթում եմ զգալ ամուսնական երջանկությունը։ Սիրեք և երջանիկ եղեք»։
Մոսո Կարապետյան
Երևանի Սուրբ Սարգիս եկեղեցում ապրիլի 30-ին իրար հավերժ սիրելու խոստում են տվել «Ֆուլ Հաուս» սիթքոմի դերասան Մոսո Կարապետյանը և ամերիկաբնակ Քրիստինան: Նրա հարսանեկան զգեստը ցանցաբնակները շատ երկար քննարկեցին:
Սուսաննա Պետրոսյան
Սիրված երգչուհի, առաջին «Հայ Սուպերսթարի» հաղթող Սուսաննա Պետրոսյանը օգոստոսի 6-ին ամուսնացել է Գեորգ Գասպարյանի հետ: Երգչուհին մասնագիտությամբ բժիշկ-կենսաքիմիկ փեսացուին հավերժ սիրելու և հնազանդ լինելու խոստում է տվել Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցում:
Աննա Ավանեսյան
Ապրիլի 2-ին ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի որդին և հաղորդավարուհի Աննա Ավանեսյանը պսակադրվել են: Զույգն ամուսնացել է Նորքի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցում:
Սոնե Սիլվեր
Սուրբ Հովհաննես եկեղեցում հոկտեմբերի 1-ին երգչուհի Սոնե Սիլվերը պսակադրվել է Արսենի հետ: Զույգը իրար հավերժ սիրելու խոտում է տվել և փոխանակվել մատանիներով: Հարսանիքից հետո նրանք մեղրամսի են մեկնել Դուբայ:
Գնել Ուլիխանյան
Սուրբ Սարգիս եկեղեցում հուլիսի 31-ին պսակադրվել են դերասան Գնել Ուլիխանյանն ու Աննա Դալլաքյանը: Նրանք իրենց կյանքի կարևորագույն օրը նշել են մտերիմ մարդկանց շրջապատում:
Արամե
Երգիչ Արամեն և Աննա Թովմասյանը 3 տարվա համատեղ կյանքից հետո պսակադրվել են: Հարսանեկան արարողությունը տեղի է ունեցել օգոստոսի 10-ին Սաղմոսավանքում:
Մոսո Երեմյան
Դերասան Մովսես Երեմյանը և ամերիկաբնակ Աննան փետրվարին իրենց հարաբերություններն օրինականացրել են զագսում: Ապրիլի 3-ին Նորքի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցում միմյանց հավերժ սիրելու խոստում են տվել: