Ереван, 24.Октябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Ինչ կբացատրի Հովիկ Աբրահամյանը

АНАЛИТИКА

Էլեկտրաէներգիայի գինը Հայաստանում բարձրանալու է, սա այլևս կարող ենք համարել կայացված որոշում: Իհարկե, ինչպես նշեց վարչապետ Հովիկ Աբրահամյանը, բարձրանալու է ոչ թե 7 դրամով, որը պարզվում է ապատեղեկատվություն էր, այլ ընդամենը 6.93 դրամով: Բացի այս վարչապետը նաև խոստացավ բարձրացումից հետո բաց խորհրդարանական լսումներ հունիսի 12-ին և բացատրողական աշխատանքներ հանրության հետ:

Հարկ է խոստովանել, որ սույն տեղեկությունը ընթերցելու համար բավական մեծ ջանքեր են անհրաժեշտ նյարդային ցնցման մեջ չընկնելու համար, քանի որ Հովիկ Աբրահամյանի հայտարարությունները կարող են վկայել մի քանի հանգամանքի մասին՝ կամ վարչապետը ադեկվատ չէ իր զբաղեցրած պաշտոնին, կամ էլեկտրաէներգիայի թանկացումը բացահայտ ծաղր է Հայաստանի քաղաքացիների նկատմամբ, կամ հոսանքի թանկացման որոշումը կայացվել է այնպիսի օղակներում, որոնց դեմ որևէ քայլ անել Հովիկ Աբրահամյանն անզոր է: Բոլոր նշված դեպքերում հարկ է հերթական անգամ փաստել, որ Գործադիր մարմին ՀՀ-ում գոյություն ունի միայն թղթի վրա:

Առավել մանրամասն անդրադառնանաք վարչապետի հայտարարություններին:

Նախ, Աբրահամյանը հաստատելով հոսանքի թանկացումը, նշեց հունիսի 12-ին խորհրդարանական լսումների մասին: Այստեղ հարց է առաջանում, այդ դեպքում ինչ լսումներ էր իրականացնում Հանրապետական կուսակցությունը Բիբինի հետ հանդիպմանը, և ինչու էին այդ լսումները կամ քննարկումնները փակ: Իհարկե, այս հարցը ընդամենը հռետորական բնույթ ունի, քանի որ հասկանալի է` Բիբինի հետ հանրապետականների քննարկումներն ու ցեղակրոնականների զայրույթն ընդամենը պարզունակ կազմակերպված շոու էին, իսկ հոսանքի թանկացման որոշումը կայացվել էր արդեն շատ ավելի վաղ: Այստեղից հետևում է, որ հունիսի 12-ի խորհրդարանական բաց լսումներն իրենց բնույթով շատ ավելի տհաճ շոու են լինելու, քանի որ արդեն իսկ հայտարարվել է թանկացման մասին:

Հաջորդը, վարչապետը պատրաստվում է բացատրել հանրությանը: Այստեղ արդեն ակամայից ծնվում է հարցերի հարցը. ինչ պետք է բացատրել հանրությանը, և ամենակարևորը` ինչ պետք է հասկանա հանրությունը: Մինչ վարչապետը կբացատրի ինչ-որ բաներ, կցանկանայինք նշել հանրության հասկացած մի շարք իրողությունների մասին: Վերջին օրերին Հայաստանյան հասարակությանը պարզ դարձավ, որ ՀԵՑ ղեկավարությունը Բիբինի գլխավորությամբ գերազանցել է հայաստանյան իրականության մեջ մինչ օրս առկա բոլոր հնարավոր կոոռուպցիոն սկանդալները:

Հայաստանի քաղաքացիների` առանց այն էլ սուղ ֆինանսական հնարավորությունների հաշվին, ՀԵՑ ղեկավարությունն ապահովել էր իր համար շեյխական հաճույքներ և առօրյա: Արդյոք Բիբինը կարողացել է «թափանցիկ» բացատրել այս վատնումները, առանձնատներն ու «Լեքսուսները» վարչապետին. անկեղծ ասած անգամ մեծ ցանկության դեպքում անհնար է հավատալ սրան: Իսկ այստեղից հետևում է, որ Հովիկ Աբրահամյանը գերազանցեց անգամ մեր նախորդ հրապարակման մեջ նշված սպասելիքները, որ ի վերջո թանկացման մեղքը հանգելու է կառավարությանը, և անձամբ վերցրեց էլեկտրաէներգիայի թանկացման պատասխանատվությունը:

Էլեկտրաէներգիայի թանկացման ու նախորդած թանկացումներից

Հայաստանի հանրությունը բավական հստակ հասկացել է նաև, որ երկրում առկա վարչակարգն իր բոլոր բաղադրիչներով գտնվում է իր իսկ հորինած իրականության մեջ, հաղորդակից չէ երկրի առջև ծառացած հասարակական, քաղաքական, սոցիալ-տնտեսական ահռելի խնդիրներին և զբաղված է միայն կլանային, մենաշնորհային ու «մենաշահութային» տնտեսություն և քաղաքականություն իրականացնելով:

Վերջապես վարչապետը նեղացկոտ զարմանք հայտնեց, թե որտեղից «նման վատ տրամադրվածություն»: Այս հայտարարությունը առկա իրադրության մեջ բավական զավեշտալի է հնչում մի շարք առումներով: Նախ ցանկացած ոչ մասնագետի համար պարզ է, որ էլեկտրաէներգիայի թանկացումը բերելու է շղթայական այլ թանկացումների՝ այդ թվում առաջին անհրաժեշտության ապրանքների: Նման հեռանկարի պայմաններում ցանկացած քաղաքացու լավատեսական տրամադրվածությունն ընդամենը կարող է վկայել այդ քաղաքացու՝ հոգեկան անհավասարակշիռ վիճակի մասին: Հոռետեսության հաջորդ պատճառը, կամա թե ակամա, հանգում է հենց վարչապետի անձին: Բոլորս կհիշենք, որ ստանձնելով պաշտոնը, Աբրահամյանը հայտարարեց բարեփոխվելու և այդ բարեփոխումն իրենից սկսելու մասին: Սակայն պարզվեց, որ կարճ ժամանակ անց Հովիկ Աբրահամյանը որդուն դարձրեց Արտաշատի քաղաքապետ:

Ինչ խոսք, իրավական երկրում ցանկացած ոք ազատ է իրարկել քաղաքականությամբ զբաղվելու իր իրավունքը, սակայն կարծում ենք, որ Հովիկ Աբրահամյանը լավագույնս պետք է գիտակցեր, թե երկրում իրենց իսկ կողմից հաստատված հասարակական-քաղաքական իրականության պայմաններում ինչպես կընկալվի վարչապետի որդու քաղաքապետ ընտրվելը: Իսկ եթե, այնուամենայնիվ, գիտակցված կերպով Հովիկ Աբրահամյանը գնում է նման քայլի, ապա ընդամենը պետք է փաստել, որ որևէ հիմք չկա լավատեսության համար՝ անկախ նրանից այն ուղղված կլինի հոսանքի թանկացմանը, երկրի սոցիալ տնտեսական իրավիճակին, թե ամենահասարակ կենցաղային ոլորտին:

Աղասի Մարգարյան

Past.am, վերլուծաբան

 

Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира