Սմոլով. «Բորուսիայում» կառանձնացնեմ Ռոյսին եւ Մխիթարյանին
СПОРТՌուսական «Կրասնոդարի» հարձակվող Ֆյոդոր Սմոլովը Դորտմունդի «Բորուսիայի» հետ Եվրոպայի լիգայի խմբային մրցաշարի մեկնարկային խաղից առաջ դրական է գնահատել գերմանական ակուբի կիսապաշտպան Մարկո Ռոյսի բացակայությունը ռուսական թիմի համար։
«Ռոյսը մեծ վարպետ է, նա կարող է տհաճություններ պատճառել ամեն թիմի։ Առողջություն եմ մաղթում Ռոյսին, բայց նրա բացակայությունը մեծ պլյուս է մեզ համար։ «Բորուսիայի» շատ ֆուտբոլիստների ճանաչում են ամբողջ աշխարհում։ Նրանց ձեռք բերելու ցանկություն են ունենում «Ռեալն» ու «Բարսելոնան»։ Դորտմունդյան թիմում կարող եմ առանձնացնել Ռոյսին եւ Մխիթարյանին։ Բոլորը զգուշանում են այդ թիմից, բայց մենք կկառուցենք մեր խաղը։ Ես տեսել եմ «Բորուսիայի» պաշտպանների խաղը։ Ծանոթ եմ Մատս Հումելսի հետ»,- Սմոլովի խոսքը մեջբերում է sportbox-ը։
Սեպտեմբերի 17-ին կայանալիք «Բորուսիա» - «Կրասնոդար» հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 21։00-ին։