Ереван, 01.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Աբխազական ընդդիմությունը հեղաշրջու՞մ է պատրաստում

МЕЖДУНАРОДНОЕ

Արդեն երկու օր է ռուսական լրատվամիջոցները քննարկում են Աբխազիայի հատուկ ծառայություններից ստացված մի լուր, ըստ որի՝ այդ երկրի ընդդիմությունն այսօր պետական հեղաշրջում է պատրաստվում իրականացնել: Ընդ որում, ինչպես միշտ, փորձագետներն էլ իրենց հերթին են բաժանվել երկու խմբի. մի մասը հեգնում է ամիս ամսաթվով հաղորդված տեղեկության հավաստիության աստիճանը և նույնիսկ ստույգ ժամ է պահանջում աբխազական հատուկ ծառայություններից՝ ակնկալելով, թե նման աշխատանքի պարագայում, ենթադրվում է, այդ ճարպիկները պիտի դրան էլ տիրապետեն, իսկ ահա մյուս խումբը բացառապես արևմտյան հետք է տեսնում գործընթացներում՝ լիովին հնարավոր համարելով աբխազական խժդժությունները: 

Ըստ այդ տեսակետի՝ Արևմուտքին, բնականաբար, դուր չի գալիս ռուս–աբխազական խորացող ինտեգրացիան, և ահա որոշվել է, այսպես ասած, գահընկեց անել պրոռուսական Ռաուլ Հաջիմբային՝ իշխանության բերելով Աբխազիայի ընդդիմադիր բլոկին, իշխանության բերելով դրա մաս կազմող և հատկապես Բրիտանիայից ֆինանսավորվող Ամցախարա կուսակցության ղեկավար Բժանիային: 

Ի դեպ, չճանաչված հանրապետության ղեկավար Հաջիմբան էլ է օրերս հայտարարել, թե ընդդիմությունն իր դեմ շատ կոնկրետ և դավաճանական քայլեր է ձեռնարկել դեռ այս տարվա ամռանը, ինչին, իբր, իրենք խոհեմորեն են արձագանքել՝ համաձայնելով նախագահական արտահերթ ընտրությունների անցկացման համար անցկացվելիք հանրաքվեին: Մի բան, որ, թվում է պիտի հանդարտեցներ նրանց, որովհետև հուլիսի 10–ին հանրաքվեն կայացավ և ապացուցեց, որ ընդդիմությունը հազիվ մի տոկոս է հավաքել՝ հօգուտ արտահերթ նախագահական ընտրությունների: Այլ կերպ ասած՝ Աբխազիայի նախագահը ակնարկել է, թե հանրային օժանդակություն չունենալու պայմաններու՛մ է ընդդիմությունը նոր խժդժություններ փորձում հրահրել երկրում և միաժամանակ հաստատել է այն վարկածը, որ հենց Արևմուտքի պատվերով է իր դեմ հեղաշրջում նախապատրաստվում: 

Ի դեպ, նախագահի այս հայտարարությանը հետևեցին նաև զանգվածային լրատվամիջոցներում հրապարակումներ, ըստ որոնց՝ հայտնի էր նաև խժդժությունների պատվիրատուն, և այն, իբր, բրիտանական «Հաշտության ռեսուրսներ» ոչ կառավարական կազմակերպությունն է, որի անդամները, հատուկ հրավիրվածի կարգավիճակով, նոյեմբերի 30–ին խիստ ակտիվ էին Ամցախարա կուսակցության համագումարին: Իրադարձություն, որի ժամանակ էլ որոշվեց ստեղծել ընդդիմադիրների բլոկը և իշխանափոխության կոչեր հնչեցին անմիջապես դահլիճում:

Ռուսական լրատվամիջոցները հիշելով դեպքերի այսօրինակ զարգացումը՝ հայտնաբերել են, որ վերոնշյալ կազմակերպությանը զուգահեռ՝ ընդդիմությանը ֆինանսական ու կազմակերպչական օժանդակություն են ցուցաբերում նաև Peaceful change initiative և Center of Humanitarian programs կազմակերպությունները, որոնք հակառուսական լայն քարոզչություն են իրականացնում Աբխազիայում, այժմ էլ այդ երկրի բնակչությանը գայթակղելով Վրաստանի կազմում՝ Եվրամիության հետ կապերի հրամցվելիք բարիքներով և ԵՄ–ի ազատ վիզայի ռեժիմով: Տրվում են նաև, այսպես կոչված, Աբխազիա գործուղված հրահանգիչների անուններ՝ Ռեյչել Քլոգ, Էմելի Հայնս, Քեդել Ռոնա և այլք, որոնք, իբր, ուղիղ կապ ունեն բրիտանական հետախուզության և այնտեղ կոնկրետ Աբխազիայով զբաղվող աշխատակից Քրեյգ Օլիֆանթի հետ: 

Համաձայնեք՝ ճիշտ, թե սխալ, կոնկրետ անուններն ու հատուկ ծառայությունների հիշատակումը մարդկանց վրա իսկապես ազդեցություն են ունենում, և հենց դրանից ոգևորված՝ Աբխազիայի ներկայի իշխանություններն ու Կրեմլը փորձում են ամեն բան անել, որպեսզի ընդդիմությանը հնարավորինս արագ և արդյունավետ կերպով չեզոքացնեն: Հուսանք՝ իրադարձություններն ամեն դեպքում անարյուն կզարգանան ճիշտ մեր քթի տակ, և ռեպրեսիաների ալիք չի սկսվի երկրում: 

Գոհար Սիմոնյան

IDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствами