Թիվ 65 երթուղայինում կանացի դրամապանակ էր գողացել ու թաքցրել գոտկատեղում
ОБЩЕСТВОՈստիկանության Երեւան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները Երեւանի Գ. Նժդեհի փողոցի թիվ 1 հասցեից, գողություն կատարելու կասկածանքով, ոստիկանության Շենգավիթի բաժին բերման են ենթարկել 28-ամյա Լեւոն Ա.-ին:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ խուզարկությամբ նրա գոտկատեղից հայտնաբերվել է կանացի դրամապանակ՝ գումարով:
Լեւոն Ա.-ն հայտնել է, որ թիվ 65 միկրոավտոբուսի սրահում գողացել է ուղեւորուհիներից մեկի դրամապանակը:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ դրամապանակը գողացել է 30-ամյա Մարինա Մ.-ից:
Գողոնն առգրավված է:
Կատարվում է հետաքննություն:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
К сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти факты
4
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
5
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17



