Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոնը կմասնավորեցվի
ОБЩЕСТВОՀայաստանի կառավարությունն առաջարկում է մասնավորեցնել առողջապահության նախարարության «Ռադիոիզոտոպների արտարդության կենտրոն» ՓԲԸ-ն: Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ քննարկում է «Պետական գույքի մասնավորեցման 2006-2007 թվականների ծրագրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը: Հիմնական զեկուցող, ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանն ընդգծեց, որ Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոնի մասնավորեցման առաջարկի ներկայացումը պայմանավորված է նման նորագույն բժշկական կենտրոնի ֆինանսավորման համար անհրաժեշտ պետական միջոցների անբավարարությամբ, ինչը կարող է խոչընդոտ հանդիսանալ կենտրոնի հետագա արդյունավետ գործունեության կազմակերպման համար: «Ուստի առաջարկվում է բժշկական կենտրոնն ընդգրկել «Պետական գույքի մասնավորեցման 2006-2007 թվականների ծրագրի մասին» ՀՀ օրենքի մ ասնավորեցման առաջարկվող օբյեկտների ցանկում» - «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Սահակյանը:
Արման Սահակյանը հավելեց, որ ընկերությունն այժմ ունի 2 միլիարդ 195 միլիոն 966 հազար 701 ՀՀ դրամի չափով բյուջետային վարկի ծանրաբեռնվածություն, որոնց մարումը նախատեսվում է իրականացնել 2019-2029 թվականների ընթացքում:«Նախագծում ընդգրկված ընկերության մասնավորեցումը կնպաստի մասնավոր ներդրումների ներգրավմանը, ֆինանսական հոսքերի ավելացմանը, ընկերության արդիականացմանը: Ընկերության մասնավորեցումը կնպաստի ընկերության առողջացմանը, բժշկական կենտրոնի եկամուտների հաշվին նոր ներդրումների ներգրավման, և ըստ այդմ, բժշկական կենտրոնում ժամանակին համընթաց չարորակ նորագոյացությունների կանխարգելման և բուժման ոլորտում առողջապահական նոր ժամանակակից ծառայությունների և տեխնոլոգիաների ներդրմանը»,- մանրամասնեց Արման Սահակյանը: