Արմեն Երիցյանի հոգեհանգստին ներկա են ԱԺ նախագահը, վարչապետը և պաշտոնատար այլ անձինք
ОБЩЕСТВОՆոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում ընթանում է Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարար, ՀՀ պետական գործիչ Արմեն Երիցյանի հոգեհանգստի արարողությունը: Հոգեհանգստին ներկա են ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը, ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը, պատգամավորներ, կառավարության անդամներ, քաղաքացիներ:
Արմեն Երիցյանի վերջին հրաժեշտի արարողությունը տեղի կունենա դեկտեմբերի 16-ին՝ ժամը 11:30-12:45-ը, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում, հուղարկավորությունը` Երևանի քաղաքային պանթեոնում:
Արմեն Երիցյանը մահացել է դեկտեմբերի 13-ին երկարատև ծանր հիվանդությունից հետո` 55 տարեկան հասակում:
1
Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак Карапетян
2
По новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян»
3
Что будет если 102-я российская военная база выйдет из Армении?
4
Ни один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак Карапетян
5
Всё, что я говорю, оно опирается на факт. Аршак Карапетян



