Ֆրանսիայում արտակարգ դրության ռեժիմը երկարաձգվել է արդեն 5-րդ անգամ
МЕЖДУНАРОДНОЕՖրանսիայի խորհրդարանը հավանության է արժանացրել երկրում սահմանված արտակարգ դրության ռեժիմը 7 ամսով երկարաձգելու մասին օրինագիծը:
Ինչպես հայտնում է ТАСС գործակալությունը, որոշումը կայացվել է Սենատի քվեարկության արդյունքում: Դեկտեմբերի 14-ին օրինագիծն ստացել էր Ազգային ժողովի (խորհդարանի ստորին պալատ) աջակցությունը: Օրինագծի համաձայն` արտակարգ դրության ռեժիմը կգործի մինչև 2017-ի հուլիսի 15-ը:
Որոշումն ընդունվել է սենատորների 306 կողմ և 28 դեմ ձայներով: Արտակարգ դրության ռեժիմը, որը Ֆրանսիայում սահմանվել էր 2015-ի նոյեմբերի 13-ին մայրաքաղաք Փարիզում տեղի ունեցած ահաբեկչություններից հետո, երկարաձգվում է արդեն 5-րդ անգամ:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты



