ԱՄՆ-ի նախագահի նախկին թեկնածու Սանդերսը չարորակ ուռուցքի հեռացման վիրահատության է ենթարկվել
МЕЖДУНАРОДНОЕԴեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ-ի նախագահի նախկին թեկնածու Բեռնի Սանդերսը չարորակ ուռուցքի հեռացման վիրահատության Է ենթարկվել: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, դեկտեմբերի 15-ին այս մասին հայտնել Է CNN հեռուստաալիքը:
Հեռուստաալիքի տվյալներով՝ Սանդերսի դեմքին առաջացել Էր ոչ մեծ ուռուցք՝ այսպես կոչված բազիլիոմա, որը դասվում Է մաշկի վրա չարորակ գոյացությունների առավել տարածված տիպին:
Մոտ մեկ ժամ տեւած բուժընթացը տեղի Է ունեցել ամբուլատոր պայմաններում: Ինչպես նշվում Է, Սանդերսը, որը Վերմոնտի նահանգից սենատորի պաշտոն Է զբաղեցնում, վիրահատությունից հետո անմիջապես վերադարձել Է աշխատանքի եւ իրեն նորմալ Է զգում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты



