Ереван, 27.Октябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Իրացվող կաթնամթերքի որոշ արտադրատեսակներ չեն երաշխավորում սպառողների առողջությունը

БЛОГ

Սիրանուշ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Վերջին ժամանակահատվածում ակտիվ քննարկվում էին կաթնամթերքի շուկայում առկա խնդիրները: Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության կողմից իրականացված ուսումնասիրության արդյունքների հրապարակումից հետո, ցավոք, մտահոգությունները միայն ավելացան, քանզի հաղորդագրությամբ ոչ միայն չտրվեցին հանրությանը հուզող հարցերի պատասխանները, այլև առաջացան նոր հարցեր, մասնավորապես՝ որ կաթնամթերքներն են ենթարկվել փորձաքննության, և որ ընկերության որ արտադրատեսակում ինչպիսի խնդիրներ են հայտնաբերվել, քանի որ կաթնամթերք են համարվում ինչպես կաթն ու թթվասերը, այնպես էլ՝ սերուցքն ու պանիրը: 
Հասարակական հատվածում ակտիվ քննարկվում էր նաև այն հանգամանքը, որ օրինախախտ տնտեսվարողների ցանկում հիմնականում նշված էին փոքր ընկերությունների անուններ: Շարունակում էր մտահոգիչ մնալ այն հարցը, թե ինչ իրավիճակ է սպառման հիմնական ծավալներն ապահովող ընկերություններում:

«Իրազեկ և պաշտպանված սպառող» հասարակական կազմակերպության կողմից իրականացվել է ուսումնասիրություն կաթնամթերքի շուկայում: Իրացման ցանցից նմուշառվել և փորձաքննության են հանձնվել կաթնամթերքի սպառման հիմնական շուկան ապահովող արտադրողների` «Աշտարակ կաթ» ՓԲԸ, «Արզնի կաթ» ՍՊԸ, «Բիոկաթ» ՍՊԸ, «Բոնիլատ» ՍՊԸ, «Դուստր Մարիաննա» ՍՊԸ, «Թամարա և Անի» ՍՊԸ, «Մարիլա» ՍՊԸ և «Չանախ» ՍՊԸ-ների որոշ արտադրատեսակներ:

Ստորև ներկայացվում են հայտնաբերված խախտումները` ըստ արտադրողի, արտադրատեսակի (համաձայն մակնշված արտադրության օրվա) և անհամապատասխության ցուցանիշների:

«Աշտարակ կաթ» ՓԲԸ
Կաթնաշոռ դասական «Աշտարակ կաթ» 180գ արտադրված 09.12.2016 թ.
Չի համապատասխանում ԱՑԽՄ և խմորասնկերի ցուցանիշներով
Թթվասեր դասական «Աշտարակ կաթ» 18% յուղ., 400գ արտադրված 09.12.2016 թ.
Չի համապատասխանում խմորասնկերի ցուցանիշով

«Արզնի կաթ» ՍՊԸ
Կաթ պաստերացված Արզնի կաթ – 3,2% յուղ., 1լ արտադրված 09.12.16 թ.
Չի համապատասխանում ԱՑԽՄ և ՄԱՖԱՄ ցուցանիշներով 
Կաթնաշոռ «Արզնի կաթ» 9% յուղ., 180գ արտադրված 09.12.2016 թ.
Չի համապատասխանում ԱՑԽՄ, խմորասնկերի և բորբոսասնկերի ցուցանիշներով
Սերով թթվասեր Արզնի կաթ 20% յուղ., 400գ արտադրված 08.12.16 թ.
Չի համապատասխանում ԱՑԽՄ և խմորասնկերի ցուցանիշներով

«Բիոկաթ» ՍՊԸ
Կաթ պաստերացված ֆիրմային Բիոկաթ – 3,5% յուղ, 1լ արտադրված 09.12.16 թ.
Չի համապատասխանում ԱՑԽՄ և ՄԱՖԱՄ ցուցանիշներով
Կաթնաշոռ «Բիոկաթ» 15% յուղ., 150գ արտադրված 10.12.2016 թ.
Չի համապատասխանում ԱՑԽՄ և խմորասնկերի ցուցանիշներով
Թթվասեր «Բիոկաթ» 20% յուղ., 400գ արտադրված 10.12.16 թ.
Չի համապատասխանում ԱՑԽՄ և խմորասնկերի ցուցանիշներով

«Բոնիլատ» ՍՊԸ
Կաթ պաստերացված «Bonilat» - 3,6% յուղ., 1լ արտադրված 10.12.2016 թ.
Չի համապատասխանում ՄԱՖԱՄ ցուցանիշով 

Կաթնաշոռ «Բոնիլատ» 12% յուղ., 150գ արտադրված 10.12.2016թ.
Չի համապատասխանում ԱՑԽՄ և խմորասնկերի ցուցանիշներով
Թթվասեր «Բոնիլատ» 20% յուղ., 400գ արտադրված 10.12.16թ.
Չի համապատասպանում ԱՑԽՄ ցուցանիշով

«Դուստր Մարիաննա» ՍՊԸ 
Կաթնաշոռ «Մարիաննա» 9% յուղ., 180գ արտադրված 10.12.2016թ.
Չի համապատասխանում կաթնաթթվային մանրէների և խմորասնկերի ցուցանիշներով 
«Թամարա և Անի» ՍՊԸ
Կաթնաշոռ «Ani Product» 9% յուղ., 200գ արտադրված 09.12.2016թ.
Չի համապատասխանում ԱՑԽՄ և խմորասնկերի ցուցանիշներով

«Մարիլա» ՍՊԸ կաթ
Կաթնաշոռ «Մարիլա» 9% յուղ., 200գ արտադրված 10.12.2016թ.
Չի համապատասխանում կաթնաթթվային մանրէների և խմորասնկերի ցուցանիշներով

«Չանախ» ՍՊԸ
Կաթ պաստերացված Չանախ – 3,2% յուղ., 1լ արտադրված 10.12.2016 թ. 
Չի համապատասխանում ՄԱՖԱՄ և ԱՑԽՄ ցուցանիշներով
Հատիկային կաթնաշոռ «Չանախ» 4% յուղ, 180գ արտադրված 10.12.2016թ.
Չի համապատասխանում ԱՑԽՄ, խմորասնկերի և բորբոսասնկերի ցուցանիշներով
Թթվասեր«Չանախ» 20% յուղ., 400գ արտադրված 10.12.2016թ.
Չի համապատասխանում ԱՑԽՄ և խմորասնկերի ցուցանիշներով

Հաշվի առնելով, որ նմուշառումն իրականացվել է սառնարաններից, որոնք ապահովել են պահպանման պայմանները, ինչպես նաև այն հանգամանքը, որ նմուշների տեղափոխումն իրականացվել է պատշաճ սառնարանային պայմաններում, կարելի է եզրակացնել, որ խնդիրներն առաջացել են արտադրության կամ իրացման ցանց տեղափոխման փուլերում:

Կոչ ենք անում`
• Սպառողներին` խուսափել վերոնշյալ արտադրանքի օգտագործումից (թթվասերները դեռևս գտնվում են պիտանելիության ժամկետի մեջ)
• Իրացնողներին` իրացման ցանցից դուրս բերել նշյալ խմբաքանակները
• Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությանը` հետևողական լինել գործընթացին:

Հայտնաբերված խախտումները փաստում են, որ նշված կաթնամթերքի սպառումը չի երաշխավորում սպառողների առողջության պաշտպանությունը և պարունակում է առողջական ռիսկեր:

Հավելենք նաև, որ մթերքները փորձաքննության են ենթարկվել անվտանգության ընտրանքային ցուցանիշների նկատմամբ, հայտնաբերվել են նաև մակնշման խախտումներ: Փորձաքննության արդյունքների վերաբերյալ ամբողջական տեղեկատվությունը կտրամադրվի սննդամթերքի անվտանգության պետական ծառայությանը նաև գրավոր` համապատասխան քայլերի և գործողությունների առաջարկություններով:

Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей Арцаха