Մարգարիտա Բարխոյանը նորություն ունի
ФОТОLife.panorama.am-ը գրում է.
Life.panorama.am-ի զրուցակիցը երգչի Մարգարիտա Բարխոյանն է: Երգչուհին հայտնել է, որ այս շրջանում գերհագեցած աշխատանքային պրոցեսում է. «Վերջին շրջանում բավականին ակտիվ եմ աշխատում: Արդեն իսկ նոր տեսահոլովակ եմ նկարահանել, որի պրեմիերան կկայանա Նոր տարվա առաջին օրերին, բացի դրանից, եւս մեկ տեսահոլովակ էլ եմ նախատեսում նկարահանել, որի նախապատրաստական փուլում ենք: Նախորդ` «Հարսի շորով» տեսահոլովակից շատ չի անցել, սակայն ես դադար չեմ վերցնում ու բուռն աշխատանքային գործընթացում եմ: Նշեմ, որ այսուհետ նման տեմպով եմ աշխատելու, այդպես պահանջում է հանդիսատեսը, ում խոստացել եմ պարբերաբար նոր աշխատանքներ ներկայացնել»,- նշեց Մարգարիտան:
Բացի առանձին գործելուց, երգչուհին ու եղբայրը` Վլադիմիր Բարխոյանը, շուտով կրկին համատեղ աշխատանք կներկայացնեն. «Ես ու Վլադիմիրը պատրաստվում ենք համատեղ դուետ ներկայացնել:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ