Երիտասարդության գաղտնիքը
ЛАЙФՀնագույն ժամանակներում գիտնականներն այդպես էլ չկարողացան բացահայտել երիտասարդ մնալու գաղտնիքը: Սակայն մեր օրերոմ դա անհնար չէ: Նույնիսկ սեփական ձեռքերով կարելի է երիտասարդացնող սնունդ, դիմակներ և հյութեր պատրաստել:
Գազարի հյութ
Գազարի հյութը կարգավորում է դեմքի գույնը և ապահովում մաշկի հարթությունն ու մաքրությունը: Այն իր մեջ պարունակում է նյութեր, որոնք օգնում են հաղթահարել մի շարք մաշկային հիվանդություններ
Թուրինջի հյութ
Թուրինջի հյութը մաշկը դարձնում է առողջ և հարթ: Այնտեղ պարունակվող նյութերը հարթեցնում են կնճիռները և օգնում մաշկին երիտասարդ մնալ:
Կակաո
Կակաոն ոչ միայն համեղ ըմպելիք է, այլ նաև շատ օգտակար: Կակաոն դրական ազդեցություն է թողնում սրտի վրա, պահպանում է արյունատար անոթների երիտասարդությունն ու առողջությունը:
Նռան հյութ
Նռան հյութը պարունակում է մեծ քանակությամբ վիտամիններ, հանքային նյութեր, օրգանական թթուներ: Այն օրգանիզմի համար կոսմետոլոգի դեր է կատարում. բարելավում է մաշկի, մազերի, հոդերի և եղունգների վիճակը:
Կարմիր գինի
Չոր կարմիր գինին ևս երիտասարդացնող խմիչքների ցուցակում է: Կարմիր գինին ամրացնում է արյան անոթները, նպաստում է քաշի կորստին, բարձրացնում է օրգանիզմի էներգիան և ակտիվացնում մտավոր ու ֆիզիկական գործունեությունը:
Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը: