Հալեպից զինյալների տարհանումը կասեցված է. Reuters
ОБЩЕСТВОՀալեպից զինյալների տարհանումը կասեցված Է նրանց իսկ գործողությունների պատճառով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Reuters գործակալությունը՝ հղում անելով Սիրիայի իշխանությունների ներկայացուցչին, որը մասնակցում Է տարհանման գործողության ապահովմանը:
Նրա տվյալներով՝ զինյալները փորձել են պատանդներ վերցնել, որպեսզի նրանց որպես կենդանի վահան օգտագործեն տարհանման ընթացքում:
Դեկտեմբերի 15-ի երեկոյան «Ալ Ալամ» հեռուստաալիքը հայտնել Էր, որ «Ահրար աշ Շամ» ծայրահեղական խմբավորման զինյալները խոչընդոտում են խաղաղ բնակիչների տարհանմանը:
Ավելի վաղ տեղեկացվել Է, որ անցած մեկ օրում Հալեպի արեւելյան թաղամասերից դուրս Է բերվել 6462 մարդ, այդ թվում՝ ավելի քան 3 հազար զինյալ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты



