Ընդամենը 1 բաժակ ջուր` նիհարել ցանկացողների համար
ЛАЙФԴիետոլոգները դիետա պահող մարդկանց միշտ խորհուրդ են տվել ուտելուց առաջ և դրա ընթացքում ջուր խմել՝ անցանկալի քաշից ազատվելու համար:
Հիմա գիտանականները հավատում են, որ գտել են հստակ պատճառը, թե ինչու ենք մենք ուտելու ընթացքում ջուր խմելով շուտ կշտանում: Ստամոքսի և ուղեղի ուսումնասիրությունները ցույց են տվել, թե ինչպես են ուղեղն ու ստամոքսը արձագանքում ուտելու ընթացքում ջրի օգտագործմանը:
Եվրոպացի մի խումբ հետազոտողներ համեմատել են ուտելու ժամանակահատվածում տարբեր պահերի արված նկարները, որպեսզի հասկանան, թե ինչպես էին մարդիկ իրենց զգում այդ պահերին: Նրանք պարզեցին, որ ջուր խմելու դեպքում ուղեղից ստամոքսին փոխանցվում էր ռեակցիա, որ ստամոքսն արդեն լիքն է և մարդը իրեն կուշտ է զգում:
Դա նշանակում է, որ նրանք, ովքեր ցանկանում են նիհարել կամ ուղղակի ավելի քիչ ուտել, ապա նրանք պետք է ջուր օգտագործեն նաև ուտելու ընթացքում:
Նաև ուսումնասիրությունը ցույց է տվել, որ մարդիկ ինչքան շատ են ջուր խմել ուտելու ընթացքում, այնքան ավելի քիչ են սով զգացել:
Ընդամենը ջուր խմելով մեր ստամոքսը փքվում է, ախորժակը փակվում է, այդ ընթացքում ուղեղի գործունեությունն ակտիվանում է:
Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը: