Ինչպես մեկընդմիշտ ազատվել ազդրերի ներսի հատվածի ճարպից. 4 հրաշագործ վարժություն
ЛАЙФԱզդրերը կանանց մարմնի ամենագրավիչ և ամենապրոբլեմատիկ հատվածներից մեկն է: Ազդրերի ներսի հատվածի ավելորդ սանտիմետրերը կանանց անինքնավստահության պատճառ են դառնում: Շատ կանայք կարծում են, որ գեղեցիկ ազդրեր ունենալն անիրականանալի երազանք է:
Ինչո՞ւ է այդքան դժվար ազատվել ազդրերի ավելորդ սանտիմետրերից: Բանը նրանում է, որ այդ հատվածի ճարպերը վատացնում են արյան շրջանառությունը, ինչն էլ դժվարեցնում է նիհարելու գործընթացը: Որպեսզի դառնաք ինքնավստահ և չամաչեք սեփական մարմնից, Ձեզ առաջարկում ենք սկսել հենց այսօրվանից, հետևել այս խորհուրդներին, որոնք հասանելի են բոլոր կանանց:

Ինչպես բարակեցնել ազդրերի ներսի հատվածը
Նստեք աթոռի վրա կամ բազմոցի ծայրին: Ոտքերը բարձրացրեք նստատեղի մակարդակին 45 աստիճանի անկյան տակ և պահեք 30 վայրկյան, ապա իջեցրեք և էլի 30 վայրկյան մնացեք այդ դիրքում: Վարժությունը կրկնեք 10 անգամ:

Այս վարժությունը կոչվում է «գորտի թռիչք»: Փորձեք մեկ մոտեցումից 10 թռիչք անել:

Նստեք բազմոցին, ոտքերի արանքում բարձ դրեք, և փորձեք ծնկներով որքան հնարավոր է ամուր այն սեղմել: Սեղմած պահեք 30 վայրկյան:

Պառկեք հատակին, շրջվեք կողքի և այդ դիրքում 10 անգամ խաչեք ոտքերը: Կրկնեք 10 անգամ:

1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
Заявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации ...
5
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира



