Ձերբակալված թուրք պատգամավորն ազատ է արձակվել
МЕЖДУНАРОДНОЕԹուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության Դիարբեքիրից ընտրված պատգամավոր Նիմեթուլլահ Էրդողմուշը, ով նախօրեին ձերբակալվել էր, ազատ է արձակվել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական CNN Turk-ը:
Երկրի մեջլիսում կուսակցության անդամ 59 պատգամավորից 12-ը ներկայում կալանավորված են: Նրանց շարքում են կուսակցության համանախագահներ Սելահաթթին Դեմիրթաշը և Ֆիգեն Յուքսեքդաղը, ինչպես նաև խորհրդարանական խմբակցության երկու ղեկավարները: Նրանք մեղադրվում են «զինված ահաբեկչական խմբավորման անդամ լինելու, հանցագործություն կատարելուն դրդելու և ահաբեկչական խմբավորման քարոզչությունն իրականացնելու» մեջ:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты



