ՄԱԿ-ը կփորձի անօդաչուներ օգտագործել հումանիտար նպատակներով
ОБЩЕСТВОՄԱԿ-ը, որն արդեն երեք տարի խաղաղապահ գործողություններում անօդաչու թռչող ապարատներ Է կիրառում տեղանքի հետախուզման համար, շուտով կարող Է սկսել դրանք օգտագործել հումանիտար նպատակներով, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Առաջին լիարժեք դաշտային փորձարկումները ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը (ՅՈՒՆԻՍԵՖ) կսկսի անցկացնել Մալավիում 2017 թվականի ապրիլին, որտեղ դրա համար հատուկ օդային միջանցք Է ստեղծվում: Փորձարկումներում կներգրավվեն մասնավոր հատվածի ընկերություններ եւ բուհեր:
Անօդաչու թռչող ապարատները կկիրառվեն տեսա- եւ լուսանկարահանումների համար աղետի գոտիներում մարդասիրական գործողությունների նախապատրաստման շրջանակներում: Ենթադրվում Է, որ դրանք կտեղափոխեն ոչ մեծ բեռներ, այդ թվում՝ դեղորայք, պատվաստանյութեր, ինչպես նաեւ արյան նմուշներ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты



