Չինաստանում անտեսանելի կամուրջ են կառուցելու
ОБЩЕСТВОՉինաստանի Հունան հարավարեւելյան նահանգի Չզանցյացզե ազգային անտառային բնայգում պլանավորվում Է կառուցել կամուրջ, որը գործնականում անտեսանելի կլինի: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, դեկտեմբերի 16-ին այս մասին հաղորդել Է The Daily Mail-ը:
Կամուրջը կկառուցվի հայելային չժանգոտվող պողպատից եւ ապակուց: Ճարտարապետների մտահղացմամբ՝ կառուցվածքը բաղկացած կլինի երկու մակարդակներից. վերին մակարդակում կլինի տեսանելի հատակ, իսկ ստրինում՝ լիովին թափանցիկ: Շինության արժեքը կկազմի շուրջ հինգ միլիոն դոլար:
2016 թվականի մայիսին Չինաստանում կառուցել են աշխարհում ամենաերկար ապակե կամուրջը: Կամրջի երկարությունը կազմում Է 393 մետր, լայնությունը՝ վեց մետր: Կառույցը միաժամանակ կարող Է դիմանալ մինչեւ 800 մարդու ծանրության:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты



