Երևան-Գյումրի ավտոճանապարհին մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել ձորը
ОБЩЕСТВОԴեկտեմբերի 16-ին, ժամը 15.39-ին տեղեկություն է ստացվել, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհի 81-րդ կմ-ին մեքենա է դուրս եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել ձորը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «Mitsubishi Airtrek» մակնիշի 98 DQ 777 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ Գ. Կ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել ձորում:
Մինչ փրկարարների՝ կանչ վայր հասնելը վարորդը տեղի ուժերով դուրս է բերվել ավտոմեքենայից և հոսպիտալացվել Թալինի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր:
Փրկարարները փակել են գազի բալոնի փականը և հոսանքազրկել ավտոմեքենան:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты



