Պայթեցնելու միջոցով վնասվել է Վանաձորի «Վիպ Մարկետ» խանութի գույքը
ОБЩЕСТВОՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննություն է տարվում՝ պարզելու պայթեցնելու միջոցով Վանաձոր քաղաքում գործող «Վիպ Մարկետ» խանութի գույքը վնասելու հանգամանքները։
ՀՀ Քննչական կոմիտեից NEWS.am-ին հայտնում են, որ նախնական տվյալներով՝ 2016 թվականի դեկտեմբերի 15-ին` ժամը 24:00–ի սահմաններում, առերևույթ հանցագործություն կատարած անձն ուրիշի գույքը դիտավորությամբ վնասելու նպատակով, պայթուցիչով պայթեցնելու միջոցով, վնասել է Վանաձոր քաղաքի Աղայան 73/1-1 հասցեում գործող «Վիպ Մարկետ» խանութի ապակիները, մուտքի դռները և խանութում գտնվող իրերի մի մասը:
Կատարվել է դեպքի վայրի զննություն, նշանակվել մի շարք փորձաքննություններ, հանձնարարություններ տրվել հետաքննական մարմնին:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты



