«Դեպի Եվրատեսիլ»-ի 2-րդ կիսաեզրափակիչ փուլում կգնահատի միջազգային ժյուրին
ФОТОՀայաստանի հանրային հեռուստաընկերության «Դեպի Եվրատեսիլ» նախագծի 2-րդ կիսաեզրափակիչ փուլը եթեր կհեռարձակվի դեկտեմբերի 17-ին՝ ժամը 21:30-ին, Առաջին ալիքի ուղիղ եթերում: Այս փուլում պայքարն ընթանալու է Արծվիկի, Սյուզաննա Մելքոնյանի, Մարտայի և Իջինի միջև:

Եթե առաջին կիսաեզրափակիչ փուլի ընթացքում լավագույն 4 մասնակիցներն ընտրվել են պրոֆեսիոնալ ժյուրիի եւ հեռուստադիտողների sms քվեարկության արդյունքում, ապա 2-րդ կիսաեզրափակիչ փուլում իրենց գնահատականներն են տալու միջազգային ժյուրիի անդամները եւ հեռուստադիտողները sms քվեարկության միջոցով: Միջազգային ժյուրիի նախագահն է շվեդ հայտնի պրոդյուսեր, «Melodifestivalen» մրցույթի ղեկավար Քրիսթեր Բյորքմանը, ով հատուկ ժամանել է Հայաստան եւ մասնակցելու է «Դեպի Եվրատեսիլ» նախագծի նկարահանումներին: Ժյուրիի մյուս 10 անդամները երաժշտական ոլորտի ներկայացուցիչներ են եվրոպական տարբեր երկրներից, ովքեր անմիջական կապ ունեն «Եվրատեսիլ»-ի հետ (նրանց անունները կհրապարակվեն մրցույթից հետո):

Եվրատեսիլյան երկրպագուները կարող են աջակցել իրենց նախընտրած մասնակիցներին՝ sms հաղորդագրություններ ուղարկելով 1008 կարճ համարին՝ նշելով մասնակցի երկնիշ համարը: Իսկ համարները հետեւյալն են՝ 01՝ Մարտա, 02՝ Սյուզաննա Մելքոնյան, 03՝ Արծվիկ, 04՝ Իջին: Այս փուլի ընթացքում 4 մասնակիցներից կընտրվեն 2 լավագույնները, ովքեր էլ կշարունակեն պայքարը մրցույթի եզրափակիչ փուլում:
Կարճ հաղորդագրություններ կարելի է ուղարկել ինչպես Հայաստանից, այնպես էլ Արցախից, յուրաքանչյուր հեռախոսահամարից առավելագույնը 20 անգամ: Մեկ հաղորդագրության արժեքը 300 դրամ է (ներառյալ ԱԱՀ): Ինչպես բոլոր հաղորդաշարերի դեպքում, այս դեպքում եւս sms քվեարկությունից գոյացած ողջ հասույթը փոխանցվելու է «Եթե բոլորը...» հաղորդաշարին եւ օգտագործվելու է բարեգործական նպատակներով:
«Դեպի Եվրատեսիլ» նախագծի հաղթողի անունը հայտնի կդառնա դեկտեմբերի 24-ին:
Մանրամասներին կարող եք ծանոթանալ www.1tv.am, ինչպես նաեւ www.eurovision.am կայքերում: Նախագծի մասնակիցների ելույթները կարող եք գտնել յութուբյան պաշտոնական ալիքում՝ https://www.youtube.com/channel/UCwrI8ZznUiLSvukl8IoPbZA, իսկ նրանց սատարել կարող եք ֆեյսբուքյան պաշտոնական էջում՝ https://www.facebook.com/DepiEvratesil/ եւ Ինստագրամում՝ https://www.instagram.com/depievratesil/
Առաջին ալիք
Հասարակայնության հետ կապերի բաժին
Առաջին ալիք
Հասարակայնության հետ կապերի բաժին
1
Почему бывший министр обороны «заговорил сейчас»? «Паст».
2
Отныне не «спонтанно», а организованно. «Паст».
3
Пашинян: Вопрос Нагорного Карабаха был решен в 1996 г, просто никто нам об этом не говорил
4
В Ереване прошёл образовательный марафон «ЕАЭС: интеграция и возможности»
5
Безопасная авантюра без «парашюта». «Паст»



