Ստամբուլի ահաբեկչության հեղինակ մահապարտներից մեկի ինքնությունը պարզվել է
МЕЖДУНАРОДНОЕՍտամբուլի Բեշիքթաշ թաղամասում ահաբեկչություն իրականացրած մահապարտներից մեկի ինքնությունը պարզվել է: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը:
Դեպքի վայրից վերցված նմուշների ԴՆԹ ուսումնասիրությունը ցույց է տվել, որ իրեն պայթեցրած մահապարտներից մեկը Թուրքիայի քաղաքացի, 20-ամյա Բուրաք Յավուզն է:
Ստամբուլի Բեշիքթաշ թաղամասում դեկտեմբերի 10-ին ահաբեկչություն է իրականացվել: Պայթյուններից առաջինն իրականացվել է Chevrolet մակնիշի ավտոմեքենայով, որում պայթուցիկ է տեղադրված եղել: Երկրորդ պայթյունը մահապարտն իրականացրել է ինքն իրեն պայթեցնելով: Ահաբեկչության հետևանքով զոհվել է 44 մարդ, վիրավորվել` 155 մարդ:
Կատարվածի պատասխանատվությունը ստանձնել է «Քրդստանի ազատության բազեներ»խմբավորումը:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты



